Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ֆուտբոլային աննորմալ անգլիացիները

Ֆուտբոլային աննորմալ անգլիացիները
09.05.2019 | 13:40

Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ Այաքս – Տոտենհեմ պատասխան խաղում հոլանդական ակումբը 2-0 հաշվով հաղթում էր առաջին կեսից հետո (3-0՝ ընդհանուր): Աչքի էին ընկել Մատեյս Դե Լիգտն ու Հակիմ Զիեշը:
Թվում էր՝ եզրափակիչում Լիվերպուլը մրցելու է Այաքսի հետ, երկրորդ խաղակեսում Տոտենհեմը հերթական սխրանքը գործեց՝ հետևելով Լիվերպուլի օրինակին: Բրազիլացի հարձակվող Լուկաս Մոուրան հետ-տրիկի հեղինակ դարձավ, խաղի վերջին գոլը խփելով 95-րդ րոպեին: Տոտենհեմը երկու խաղերի արդյունքով մրցակցի դաշտում խփած շատ գոլերի շնորհիվ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ խաղալու է Լիվերպուլի հետ:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ