Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Բավարիան» քառորդ եզրափակչում է

«Բավարիան» քառորդ եզրափակչում է
08.02.2019 | 03:21

Կայացել են Գերմանիայի գավաթի մեկ ութերորդ եզրափակչի խաղերը: Թերևս հարկ համարենք դրանցից հիշատակել չորսը՝ «Համբուրգի» ու «Նյուրնբերգի», «Լայպցիգի» ու «Վոլֆսբուրգի», Դորտմունդի «Բորուսիայի» ու «Վերդերի», «Հերտայի» ու «Բավարիայի» մրցավեճերը:


«Համբուրգի» ու «Նյուրնբերգի», «Լայպցիգի» ու «Վոլֆսբուրգի» մրցավեճերում առավելությունը եղել է հյուրընկալող կողմինը՝ գրանցվել է նվազագույն առավելությամբ հաղթանակ:
Լարվածությունն անհամեմատ մեծ է եղել Դորտմունդի «Բորուսիա»-«Վերդեր», Բեռլինի «Հերտա»-Մյունխենի «Բավարիա» դիմակայություններում: Առաջինում խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:1, մրցավարը նշանակել է լրացուցիչ խաղակեսեր: Կարծես ֆուտբոլիստները հենց սրան են սպասելիս եղել ու հավելյալ երեսուն րոպեում հասցրել են երկուական անգամ միմյանց դարպաս գրավել: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել պինդ են գտնվել բրեմենցիների նյարդերը, ովքեր էլ նվաճել են մեկ քառորդում հանդես գալու իրավունքը:


Գերլարված ընթացք է ունեցել նաև երկրորդ դիմակայությունը: Բեռլինցիները բավարացիների համար խաղը վերածել են կատարյալ շոգեբաղնիքի: Մրցավեճի անփառունակ ավարտից երկրի գործող չեմպիոններին փրկողը եղել է «հին գվարդիայի» ներկայացուցիչներից մեկը՝ Ֆրանկ Ռիբերին, որը խաղավարտից մեկ րոպե առաջ հասցրել է հավասարեցնել դիմակայության հաշիվն ու հանդիպումը տեղափոխել հավելյալ ժամանակ, որտեղ մյունխենցիների փորձառությունն արել է իր գործը: Հաղթական գոլը խփել է Կոմանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ