Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Չեն էլ ժխտում

Չեն էլ ժխտում
18.01.2019 | 02:43

The Guardian-ի հաղորդմամբ՝ ՈՒԵՖԱ-ն «Մանչեստր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբ հարցումներ է ուղարկել 2013-2015 թթ. ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված ու անպատասխան մնացել: «Քաղաքաբնակները» պարզապես հրաժարվել են վերադաս կազմակերպության հետ հաղորդակցվելուց: Թե դրան ինչ պատժամիջոցներ կհետևեն, դժվար է այս պահին պատասխանելը, սակայն չպիտի մոռանալ, որ որքան էլ հեղինակավոր ակումբ լինես, այդուհանդերձ, չես կարող օրենքներից դուրս գործել: Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ ակումբում չեն էլ ժխտում կանոնների խախտման փաստը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ