Օլիմպիական խաղերի շուրջ հասունանում է հերթական սկանդալը: Ճապոնիան կասկածվում է 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու իրավունքները գնելու մեջ: Ֆրանսիական դատախազությունը սույնում մեղադրում է Ծագող արևի երկրի օլիմպիական կոմիտեի նախագահին` օլիմպիական խաղերի ապագա մայրաքաղաքի ընտրության քվեարկողներին երկու միլիոնի չափով կաշառք տալու համար: ՄՕԿ-ը սկսել է իր սեփական հետաքննությունը: Նշենք, որ ապագա օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու պայքարում Տոկիոն հաղթել է Մադրիդին ու Ստամբուլին: Ի դեպ, վերջինս նամանատիպ հինգերորդ պարտությունն է կրում արդեն, սակայն նույն համառությամբ շարունակում է պայքարել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ