Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կունենանք դահուկային կենտրոն

Կունենանք դահուկային կենտրոն
14.12.2018 | 02:20

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտնել է ուրախալի լուր. «Մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ստացել, և Աշոցքում կառուցվում է դահուկային փոքր կենտրոն, որն ունի մեծ հեռանկար: Փորձելու ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային կենտրոններից մեկը: Այն դառնալու է ձմեռային, արկածային տուրիզմի կենտրոն»:


Դահուկային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը լինելու է հունվարի 19-20-ին:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի զարգացող երկրների լեռնադահուկային սպորտի գավաթի խաղարկությունը, որը կկայանա 2019-ի հունվարի 28-ից փետրվարի 1-ը: Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ է նման մասշտաբի մրցաշար անցկացվելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ