Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Լիվերպուլն» աչք է դրել Դեմբելեի վրա

«Լիվերպուլն» աչք է դրել Դեմբելեի վրա
16.11.2018 | 03:24

Առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ անգլիական «Լիվերպուլը» իսպանական «Բարսելոնից», ամենայն հավանականությամբ, կփորձի ձեռք բերել ՈՒսման Դեմբելեին, որի համար, ըստ The Sun-ի հավաստիացման, ակումբը պատրաստ է վճարելու 97,5 միլիոն եվրո: Նկատենք, որ սա անգլիական ակումբի համար ռեկորդային գումար է: Քսանմեկամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հավելենք միայն, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման, դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ