Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Բարսելոնան «սպանեց» Ռեալին

Բարսելոնան «սպանեց» Ռեալին
29.10.2018 | 14:10

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Բարսելոնան Նոու Կամպ մարզադաշտում 5-1 հաշվով հաղթեց Մադրիդի Ռեալին: Բարսելոնայի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական գոլեր խփեցին Ֆելիպե Կոուտինյոն և Արտուրո Վիդալը: Ռեալի կազմում միակ գոլը խփեց Մարսելոն: 10 տուրից հետո կատալոնական թիմը 21 միավորով առաջինն է, Ռեալը 14 միավորով՝ 9-րդը:


Ռեալի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այս խաղից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ