Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը
07.09.2018 | 12:26

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը՝ երեկ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ: Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, երկու րոպե անց Սանդրո Վոլֆինգերը հավասարեցրեց, 76-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց հաղթական գնդակը: Հանդիպումն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, գերազանց խաղով աչքի ընկավ հյուրերի դարպասապահ Բենջամին Բյուխելը, նա քանիցս իր թիմին փրկեց անխուսափելի թվացող գոլից, այդ թվում՝ 69-րդ րոպեին ետ մղեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11-մետրանոցը:


Ազգերի լիգայի մրցաշարը ՈւԵՖԱ-ն առաջին անգամ է անցկացնում: Կազմակերպությանն անդամակցող 55 երկրների հավաքականները հանդես են գալիս չորս լիգաներում` չորսական խմբերում: A լիգայում ընդգրկված են Եվրոպայի 12 ուժեղագույն հավաքականները, որոնցից մեկն էլ կդառնա մրցաշարի հաղթողը: Մյուս լիգաների խմբերի հաղթողներն իրավունք կստանան հաջորդ մրցաշարում հանդես գալ ավելի բարձր լիգայում:


Հայաստանն ընդգրկված է D լիգայում, 4-րդ խմբում: Երկրորդ տուրում առաջիկա կիրակի օրը Հայաստանը կհյուընկալվի Մակեդոնիային: Խմբում ընդգրկված է նաև Ջիբրալթարի հավաքականը: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա 2019 թվականի հունիսին:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ