Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Տանուլ տվողը լինելու է ոչ թե Անգլիայի ընտրանին, այլ երկիրը կառավարող քաղաքական էլիտան

Տանուլ տվողը լինելու է ոչ թե  Անգլիայի ընտրանին, այլ երկիրը կառավարող քաղաքական էլիտան
10.07.2018 | 01:07

Հունիսի 10-ին ու 11-ին տեղի կունենան ֆուտբոլի աշխարհի առաջնության Ֆրանսիա-Բելգիա, Անգլիա-Խորվաթիա կիսաեզրափակիչ հանդիպումները: Բնականաբար, երկուսում էլ հանդիսատեսն ակնկալում է լարված մրցակցություն, ու որքան էլ կոռեկտ չէ նման դեպքում զույգերից մեկնումեկին առավելություն տալը, սակայն չի էլ կարելի չնշել, որ առաջին դիմակայությունն ավելի շատ եզրափակչին վայել խաղ է:

Եվ այդուհանդերձ, եկեք չթերագնահատենք Անգլիա-Խորվաթիա մրցակցությունը, որտեղ իրար դեմ են ելնելու փորձն ու երիտասարդությունը: Լավատեղյակ ֆուտբոլասերը հրաշալի գիտի, որ այս պարագայում երիտասարդություն կոչվածն առավել բնութագրական է Անգլիայի ընտրանուն, որովհետև այն այդպիսին էլ կա ու ավելի շատ հեռանկարի թիմ է, թեպետ կիսաեզրափակչում հայտնվելն ինքնին մեծ նվաճում է:


Թե այս դիմակայությունում ռուս ֆուտբոլասերի համակրանքը որ հավաքականի կողմը կլիներ, թերևս կարելի կլիներ անվրեպ ասել, եթե չլինեին խորվաթ երկու ֆուտբոլիստի քաղաքական բնույթի հայտարարությունները, որոնք դժվար թե ռուսներին հունից հանած չլինեն, իսկ այնտեղ, որտեղ ռուսի ու առհասարակ Ռուսաստանի ինքնասիրությանն է վերաբերում հարցը, նրանք պապից ավելի պապական են դառնում: Այնպես որ, սկզբունքորեն անգլիացիները կիսաեզրափակչին կարող են և պաշտոնական մակարդակով չներկայանալ, քանզի ռուսները Թերեզա Մեյից էլ, ողջ թագավորական ընտանիքից էլ ավելի ջերմեռանդ են պաշտպանելու Անգլիայի ընտրանուն ու վերջնահաշվում աչքիս էլի տանուլ տվողը լինելու է Անգլիան, սակայն այս դեպքում ոչ թե ֆուտբոլային Անգլիան, այլ Անգլիա պետության գլխին կանգնած քաղաքական թիմը, իսկ թե ինչու հատկապես քաղաքական թիմը, բացատրությունը տվել ենք մեր նախորդ հրապարակումում (տե՛ս «Կա նաև քարեր ժողովելու ժամանակ» նյութը):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ