Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԱԱ-2018. Ռուսաստանի հավաքականը հաղթեց

ԱԱ-2018. Ռուսաստանի հավաքականը հաղթեց
20.06.2018 | 13:14

Երեկ Ռուսաստանը մրցում էր Եգիպտոսի հավաքականի հետ և կարողացավ հաղթել 3:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին Եգիպտոսի պաշտպան Ֆաթին ինքնագոլի հեղինակ դարձավ: 59-րդ րոպեին, Դենիս Չերիշևը կրկնապատկեց Ռուսաստանի առավելությունը:

62-րդ րոպեին Ձյուբան վերջ դրեց եգիպտացիների հույսերին՝ հիանալի հարվածով խփելով իր հավաքականի երրորդ գնդակը: Ռուսաստանի երեք գոլերին պատասխանեց Մոհամեդ Սալահը` 73-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Այս հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ