Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՈՒրուգվայ-Եգիպտոս՝ 1:0, Իսպանիա-Պորտուգալիա՝ 3:3

ՈՒրուգվայ-Եգիպտոս՝ 1:0, Իսպանիա-Պորտուգալիա՝ 3:3
16.06.2018 | 11:42

Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում Եկատերինբուրգում տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը: ՈՒրուգվայի հավաքականը վերջին րոպեին Խոսե Մաիրա Խիմենեսի խփած գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն: Եգիպտացիների կազմում խաղադաշտ դուրս չեկավ թիմի աստղ, «Լիվերպուլի» ռմբարկու Մոհամադ Սալահը` նա դեռ չի ապաքինվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքից:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբում Սոչիում՝ «Ֆիշտ» մարզադաշտում, Իսպանիայի և Պորտուգալիայի ընտրանիների դրամատիկ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Պորտուգալացիների կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն (4-րդ, 44-րդ և 88-րդ րոպեներ):
Իսպանիայի կազմում երկու գոլ խփեց Դիեգո Կոստան (24-րդ և 55-րդ րոպեներ) և մեկը՝ Նաչոն (58-րդ րոպե): Հանդիպումից հետո Իսպանիայի մարզիչ Ֆերնանդո Հիերոն ասաց, որ խաղը շատ դժվար էր և հետաքրքիր: «Դե բոլորս տեսանք, թե ինչ կարող է անել Կրիշտիանուն»,- ասաց է Ֆերնանդո Հիերոն, որ օրեր առաջ է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել պաշտոնանկ արված Խուան Լոպետեգուին:


Առաջին տուրից հետո երկու թիմերը 1-ական միավորով կիսում են B խմբի մրցաշարային աղյուսակի 2-3-րդ տեղերը, առաջին տեղում Իրանն է՝ 3 միավորով։ Աղյուսակը եզրափակում է Մարոկկոն, որը միավորներ չունի։


A խմբի առաջին հանդիպումներում Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի նկատմամբ հաղթանակներից հետո 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանը և ՈՒրուգվայը, մյուս երկու թիմերը միավորներ չունեն։
Այսօր C և D խմբերում տեղի կունենան Ֆրանսիա-Ավստրալիա, Արգենտինա-Իսլանդիա, Պերու-Դանիա և Խորվաթիա-Նիգերիա հանդիպումները:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ