Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մարզիչների «պերճանքն» ու «թշվառությունը»

Մարզիչների «պերճանքն»  ու «թշվառությունը»
15.06.2018 | 01:43

Արդեն իսկ հայտնի է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է Խուլեն Լոպետեգին, որը 2016-ից գլխավորում էր երկրի ազգային ընտրանին` ցույց տալով փայլուն արդյունքների շարք` 20 խաղում 14 հաղթանակ, 6 ոչ-ոքի: Ազգայինի համար, հարկավ, այս թվերից շատ ավելի արժեքավորը հավաքականի դուրս գալն էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, սակայն չէր խանգարի իմանալ, թե թիմի ղեկակալի որոնումներում ակումբի ղեկավարությունը ինչ փնտրտուքների մեջ է եղել: Այսպես, Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է հետևյալը. «Ես խոսել եմ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, նրան ասել եմ, որ հարգում եմ Անդրեա Անիելիին ու նրան խոստացել եմ, որ կմնամ Թուրինում: Նման հնարավորություն ընձեռելու համար, իհարկե, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլորենտինո Պերեսին»:


Որքան էլ «Ռեալի» նման գերակումբի գլխավոր մարզիչ դառնալու առաջարկ ստանալը սիրտ շոյող է, այդուհանդերձ, Ալեգրին այդ թիմի նկատմամբ որոշակի վերապահում ունի ու եթե ոչ այլ նկատառուներով, ապա գոնե հոգեբանական առումով մարդկայնորեն չի կարող չունենալ, քանզի հենց «արքայականն» էր, որ նրա գլխավորած թիմի ճանապարհին երկու անգամ կանգնեց Չեմպիոնների լիգայի առաջնության եզրափակիչ խաղերում:


Դառնալով Լոպետեգիին, ըստ կողմերի միջև եղած նախնական պայմանավորվածության, նա ակումբում աշխատանքի էր անցնելու աշխարհի առաջնությունից անմիջապես հետո, սակայն վերջին պահին ակնհայտորեն ինչ-որ սկզբունքային բան է փոխվել, ու մարզիչը հրաժարվել է հավաքականն աշխարհի առաջնությունում ներկայացնելուց: Սա մի փոքր տարօրինակ է գոնե մեզ համար, բայց դե, իրականությունը սա է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ