Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գտնվել է Բուֆոնին փոխարինողը

Գտնվել է Բուֆոնին փոխարինողը
12.06.2018 | 00:37

Իտալական «Յուվենտուսից» աշխարհի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հեռանալուց հետ թուրինյան ակումբը թիմի թիվ մեկ պաշտպանական գիծը վստահել է «Ջենովայից» 12 միլիոն եվրոյով ձեռք բերած Պերինին: Կախված նրա մրցելույթներից՝ «Յուվենտուսը» ջենովացիներին կարող է բոնուսների տեսքով ևս երեք միլիոն եվրո վճարել: Պերինը «Ջենովայի» ֆուտբոլային դպրոցի սան է, թիմում նորամուտը նշել է 2010 թվին: Նախորդ մրցաշրջանում նա խաղադաշտ է ելել 37 անգամ, դրանցից 11-ում դարպասը պահել է անառիկ:


Հետաքրքրասերների համար նշենք, որ, հեռանալով «Յուվենտուսից», Բուֆոնը խաղակոշիկները չի կախել մեխից: Հակառակը, չնայած ֆուտբոլիստի համար նրա խիստ առաջացած տարիքին, մարզիկը երեք տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ