Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
28.05.2018 | 10:44

Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

«Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակցում է բոլոր համապետական տոներին. «Մեր այս նախաձեռնությամբ քարոզում ենք ոչ միայն առողջ ապրելակերպ ու հեծանվային մշակույթը, այլև առհասարակ հեծանվային փիլիսոփայությունը, որն իր մեջ ներառում է շատ-շատ դրական լիցքեր, և հուսով ենք՝ մեր այսօրվա միջոցառումը ոչ միայն քաղաքին կհաղորդի տոնական շունչ, այլև շատերը կվարակվեն հեծանվային վարակով»։
Նա նաև նշեց, որ Երևանն իդեալական քաղաք է հեծանիվ վարելու համար, սակայն պետք է որոշակի նախապայմաններ ստեղծել հեծանվային երթևեկությունն է՜լ ավելի անվտանգ կազմակերպելու համար։


Հեծանվային երթին մասնակցում էին Երևանի և մարզերից ժամանած հեծանվորդներ։ Արշավը մեկնարկելուց առաջ բոլոր հեծանվորդները ծանոթացվեցին երթի կանոններին։

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ