Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Մադրիդի «Ատլետիկո»-ն՝ Եվրոպայի լիգայի հաղթող

Մադրիդի «Ատլետիկո»-ն՝ Եվրոպայի լիգայի հաղթող
17.05.2018 | 11:50

Մադրիդի «Ատլետիկոն» դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի հաղթող։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Լիոնում եզրափակիչում իսպանական ակումբը 3:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսել»-ին։ Երկու գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, մեկ գնդակ էլ մրցակցի դարպասն անցկացրեց Գաբին։

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ