ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Միևնույն է, նա մերն է, ու դրանով ասված է ամեն ինչ

Միևնույն է, նա մերն է, ու դրանով ասված է ամեն ինչ
08.05.2018 | 02:03

Անցած շաբաթ մամուլը հեղեղված էր գեղասահքի հանրահայտ մարզիչ Էթերի Տուտբերիձեից Եվգենյա Մեդվեդևայի հեռանալու մասին լուրերով: Ավելին` ոչ միայն նշվում էր, թե ով է լինելու նրա հնարավոր մարզիչը, այլև լրջորեն քննարկվում էր այն հարցը, թե ինչ երկրի դրոշի տակ է հանդես գալու անվանի մարզիկը, որն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր:


Խնդրին անդրադառնալու հարցում մենք դիտավորյալ դադար վերցրինք, որովհետև եթե մարզիչ փոխելն առանձնակի բարդության խնդիր չէ, նույնը չես կարող ասել երկրի վերաբերյալ, քանզի գործում է հետևյալ օրենքը` եթե մարզիկը փոխում է երկիրը, մեկ այլ երկրի դրոշի տակ հանդես գալու իրավունք ձեռք բերելու համար պիտի վերցնի երկամյա դադար: Հիմա ինքներդ մտածեք, թե երկու տարի մրցակցային փորձից զրկվելն ինչ կործանարար հետևանք կունենա Մեդվեդևայի համար, այն էլ այն պարագայում, երբ այս մարզաձևը սաստիկ երիտասարդացել է, ու արդեն 18-19 տարեկան մարզիկն է դիտվում որպես վետերան:


Իհարկե, շատ հաճելի է, որ հնարավոր երկրների թվում դիտարկվում է և Հայաստանը, քանի որ Մեդվեդևան հորական կողմից հայկական արմատներ ունի, սակայն ջուրը չտեսած բոբիկանալն առնվազն խենթություն է: Նույն կերպ խենթություն են Ճապոնիայի կամ Կանադայի դրոշի տակ նրա հանդես գալու մասին խոսակցությունները, քանզի խորապես համոզված եմ` որքան էլ Ռուսաստանն առաջին մեծության աստղերի պակաս չունի, սակայն Մեդվեդևայի կարգի մարզիկ կորցնել իրեն թույլ չի տա: Մարզվել Բրայան Օրսերի ղեկավարությա՞մբ` խնդրեմ, սակայն ավելիին գոնե ես անձամբ չեմ հավատում, ինչպես չեմ ողջունում կեղծ հայրենասիրության պաթոսը մարզուհու` մեր երկրի դրոշի տակ հանդես գալու կապակցությամբ` խորհուրդ տալով նման պարագայի դեպքում չմոռանալ երկու տարվա հարկադիր պարապուրդի գործոնը: Մեզ Մեդվեդևան իր այս պարագայում պակաս ձեռք չի տալիս որպես էթնոսի ներկայացուցիչ ու պրոպագանդող, որքան էլ այն միջնորդավորված է: Միևնույն է, նա մերն է, ու դրանով ասված է ամեն ինչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ