ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մոուրինյոն արգելափակում է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

Մոուրինյոն արգելափակում է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը
05.01.2018 | 06:56

«Մանչեստր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի թույլատրում Հենրիխ Մխիթարյանին Միլանի «Ինտեր» տեղափոխվել վեցամսյա վարձակալության պայմանագրով: Մոուրինյոն, ենթադրաբար, հետաքրքրված է ֆրանսիացի Անտուան Գրիզմանին (Մադրիդի «Ատլետիկո») ձեռք բերելու գործարքով, գրում է բրիտանական մամուլը: Express կայքը նշում է, որ այս մրցաշարը Հենրիխ Մխիթարյանը փայլուն սկսեց, սակայն նոյեմբերից՝ «Չելսիից» կրած պարտությունից հետո դուրս մնաց «Մանչեստր Յունայթեդի» հիմնական կազմից, և չի բացառվում, որ հունվարյան տրանսֆերների շրջանում հեռանա թիմից:

Ըստ Daily Star-ի, Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին տրանսֆերների շրջանում իր առաջին թիրախն է համարում Հենրիխ Մխիթարյանին: Լուչիանո Սպալետին ասել է, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի բազմակողմանի խաղը և նշել, որ հարձակողական ոճի կիսապաշտպանը մեծ հաջողություն կունենա Իտալիայի առաջնությունում: Սակայն ՈՒԵՖԱ-ի «Ֆինանսական արդար խաղ»-ի կանոնակարգի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջատար ակումբներն այս հունվարի ընթացքում չեն կարող ֆուտբոլիստների հետ հիմնական պայմանագրեր կնքել, հնարավոր է կատարել միայն կարճաժամկետ վարձակալության գործարքներ, ինչին Մոուրինյոն դեմ է: «Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը Մխիթարյանի դիմաց համաձայն է ընդունել 15 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկը, որն իբր արել է Դորտմունդի «Բորուսիան»՝ իր նախկին խաղացողին վերադարձնելու համար: 2016-ին Մխիթարյանը «Մանչեստր Յունայթեդ» էր տեղափոխվել 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ