ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Express. Մխիթարյանը կարող է հայտնվել «Արսենալում»

Express. Մխիթարյանը կարող է հայտնվել «Արսենալում»
23.12.2017 | 14:27

Բրիտանական «Express»-ը գրում է, որ «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս ձմռանը կլքի մանկունիանցիների կազմը: Նրանով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործներն» արդեն համակերպվել են, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է ակումբը և նրան փոխարինող են փնտրում:

«Express»-ը գրում է, որ հայ կիսապաշտպանը կորցրել է տեղը Ժոզե Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում և, ամենայն հավանականությամբ, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի Մանչեստրը: 28-ամյա ֆուտբոլիստը համարվում է Օզիլին փոխարինելու ամենահավանական տարբերակը: Տեղափոխության արժեքը կարող է կազմել 30 մլն եվրո:

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ