Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մխիթարյանը դաշտ դուրս կգա

Մխիթարյանը դաշտ դուրս կգա
20.12.2017 | 13:27

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեստր Յունայթեդը» կընդունի «Բրիսթոլ Սիթիին»: Ըստ dailystar-ի «Յունայթեդի» հիմնական կազմում կլինի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոյի թիմը խաղը կսկսի 3-4-3 մարտավարությամբ:

Դարպասում կլինի Ռոմերոն, պաշտպանության կենտրոնում Բլինդը, Ռոխոն և Լինդելոֆը: Աջ եզրում կլինի Դարմիանը, Շոուն կգործի ձախից: Կիսապաշտպանության կենտրոնում հանդես կգան Պոգբան և ՄաքՏոմինեյը: Հենրիխ Մխիթարյանը և Մարսիալը կգործեն եզրերում։ Հարձակման կենտրոնում կխաղա Զլատան Իբրահիմովիչը: «Բրիսթոլ Սիթի»-«Մանչեստր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի կեսգիշերին: Սպասենք գոլի։

Դիտվել է՝ 2516

Մեկնաբանություններ