Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կգլխավորի Մեդվեդևան

Կգլխավորի Մեդվեդևան
15.12.2017 | 12:59

Վերջնականապես հայտնի դարձավ, որ առաջիկա Ձմեռային օլիմպիական խաղերին չի մասնակցի ռուս մենասահորդ Աննա Պոգորիլայան, որը դեռ վերջերս համարվում էր Ռուսաստանի հավաքականի թիվ երկու մարզիկը՝ առաջնության դափնին զիջելով Եվգենյա Մեդվեդևային: Պատճառը մարզուհու վնասվածքն է, իսկ դրա հետևանքները հաղթահարելու համար այլևս ժամանակ չկա: Պոգորիլայան, բնականաբար, բաց կթողնի Ռուսաստանի առաջիկա առաջնությունը, որը նախընտրական է օլիմպիադայից առաջ: Ներկա պահին օլիմպիական խաղերին մասնակցելու ամենամեծ շանսերն ունի Եվգենյա Մեդվեդևա-Ալինա Զագիտովա-Մարիա Սոտսկովա եռյակը, որտեղ առաջին համար է դիտարկվում մեր հայրենակցուհին: Սպասենք, թե ինչ ավարտ կունենա Ռուսաստանի առաջնությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ