Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հեռացրին

Հեռացրին
01.12.2017 | 11:37

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն անբավարար արդյունքի համար պաշտոնաթող է արել Վինչենցո Մոնտելային: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոչ վաղ անցյալի հանրահայտ ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն: Ներկա պահի դրությամբ «Միլանը» սկուդետոյում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը` 14 խաղից հետո ունենալով 20 միավոր: Թիմի գործերն անհամեմատ լավ են Եվրոպայի լիգայի խաղերում: Այստեղ միլանցիները հինգ խաղից հետո ունեն 11 միավոր ու գլխավորում են խմբայինը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ