ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կարող էր և ավելի խոշոր հաշվով պարտություն լինել

Կարող էր և ավելի խոշոր հաշվով պարտություն լինել
05.10.2017 | 22:53

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին այսօր հյուրընկալեց Լեհաստանի հավաքականին: Նշենք, որ 3:0 հաշվով պարտության ժամանակ մերոնք կարողացել են մեկ գոլ հեղինակել, սակայն դա եղել է մեր առաջին ու վերջին դարպասի գրավումը, մինչդեռ հյուրերը երկրորդ խաղակեսում ևս երեք անգամ գրավել են մերոնց դարպասը: Ավելացնենք, որ հյուրերի այդ վեցից երեքը բաժին է ընկնում Ռոբերտ Լևանդովսկուն: Ահա այսպիսի խայտառակ ֆուտբոլ է այսօր եղել մերոնց մասնակցությամբ ու մնում է մխիթարվել նրանով, որ խուսափել ենք ավելի մեծ հաշվով պարտությունից:

Զավեշտն այն է, որ գլխավոր մարզչին չես կարող ոչնչում մեղադրել, սկզբունքորեն անմեղադրելի են և ֆուտբոլիստները, քանի որ խաղում են այնքան, որքան կարողանում են: Հետևելով ժողովրդական այն խոսքին, որ ակոսի ծուռ լինելը մեծ եզից է գալիս, մնում է փնտրել ու գտնել այդ եզին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ