ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Լևոն Արոնյանի հաղթահանդեսը

Լևոն Արոնյանի հաղթահանդեսը
28.09.2017 | 14:45

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Արոնյանին` շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ.

«Սիրելի Լևոն,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ: Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ մեր ողջ ժողովրդի համար:
Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձևի հանրահռչակման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ»:


«12 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր... Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր են երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»,-Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Շախմատի աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 1,6 մլն դոլար: Եզրափակչում միմյանց դեմ մրցել են չինացի Դին Լիժենը և հայ Լևոն Արոնյանը: Արոնյանը ստացել է 96 հազար դոլար, իսկ նրա մրցակից չինացի Դին Լիժենը՝ 64 հազար դոլար:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ