ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Այս տարի կնշվի «Բազեի» 15-ամյակը

Այս տարի կնշվի «Բազեի» 15-ամյակը
04.07.2017 | 15:56

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։


«Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ 15 տարիների ընթացքում երիտասարդական այս ծրագրում շատ բան է փոխվել, սակայն հիմնական գաղափարը, նպատակը, որ ի սկզբանե դրված է եղել միջոցառման հիմքում՝ առողջ մրցակցության սերմանում, տարբեր ոլորտներում լավագույնների բացահայտում, մնացել է նույնը։ Ըստ հավաքի տնօրենի՝ տարեցտարի ավելացել է մասնակցել ցանկացողների թիվը, ընդ որում՝ երկրորդ-երրորդ անգամ մասնակցելու համար, ինչը վկայում է, որ հավաքը ծառայում է իր նպատակին և հետաքրքրություն է վայելում երիտասարդների շրջանում։ Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ հավաքի սկզբունքներից մեկն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն մեկ անգամ, սակայն 15-ամյակի կապակցությամբ որոշակի բացառություններ արվել են՝ հին բազեականներին համախմբելու համար։
Այս տարի հավաքի ծրագրում ավելացել են նոր մրցաձևեր, դրանք մշակութային բլոկում են։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ լուսանկարչությունը մեծ զարգացում է ապրում երիտասարդների շրջանում, մրցաձևերին ավելացել է լուսանկարչությունը. արված կադրերն ավելի պատկերավոր կարտահայտեն «Բազե» հավաքի առօրյան։ Բացի այդ, կլինեն նաև այլ նորույթներ։


Այս տարի «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավարն է լինելու դերասան Գրիգոր Դանիելյանը, ով հավաքի հնաբնակներից է։ Տարիներ առաջ նա եղել է հավաքի ճակատներից մեկի գեղարվեստական ղեկավարը, մեծ փորձ ունի, և Հրաչյա Ստեփանյանի համոզմամբ՝ հոբելյանական հավաքին Գրիգոր Դանիելյանը նոր շունչ կհաղորդի։


Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն համախմբում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի շուրջ 500 երիտասարդների, ովքեր հավաքի 7 օրերի ընթացքում ուժերն են չափում տարբեր մրցաձևերում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ