ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչու է այլոց մոտ այլ կերպ, մեզ մոտ՝ այս կերպ

Ինչու է այլոց մոտ այլ կերպ, մեզ մոտ՝ այս կերպ
04.07.2017 | 09:59

Ընդամենը երեք օրվա տարբերությամբ ֆուտբոլի գերմանական երկու ընտրանի դառնում է երկու մրցաշարի հաղթող. մինչև քսանմեկ տարեկաններն անգերազանցելի են մնում աշխարհամասի առաջնությունում, իսկ անունով ազգային, իրականում 2014-ի աշխարհի առաջնությունում հաղթած թիմի հետ գրեթե կապ չունեցող, ամբողջապես նոր ֆուտբոլիստներով համալրված ընտրանին հաղթանակ է տոնում Համադաշնությունների գավաթի խաղարկությունում:

Եթե բացառում ենք գլխավորը, սկզբունքորեն գերմանական երկու ընտրանիների հաղթանակում էլ տրամաբանություն չկա. առաջինին եզրափակչում դիմակայում էր Իսպանիայի ընտրանին, ու հենց այս հավաքականն էին ներկայացնում ինչպես առաջնության լավագույն ռմբարկու, այնպես էլ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվածները (Սաուլ և Սեբալիոս): Համադաշնությունների գավաթում փորձնական կազմով մասնակցած միակ ընտրանին գերմանացիներինն էր, ու խաղակցված մյուս թիմերի ֆոնի վրա հենց այն է դառնում խաղարկության թիվ մեկ թիմը:


Միջանկյալ նշելով, որ փաստորեն լավ էլ ճիշտ է դուրս գալիս «Ֆուտբոլ խաղում են քսաներկուսը, հաղթում են գերմանացիները» արտահայտությունը, փորձենք հասկանալ, թե որն է գերմանական ֆուտբոլի ֆենոմենը և, բացառելով գլխավորը, այդ ինչի հիման վրա էինք ասում, որ այդ հաղթանակներում տրամաբանություն չկա:


Համադաշնությունների գավաթի խաղարկությանն ընդառաջ Յոահիմ Լյովն աշխարհի չեմպիոն իր թիմին լիակատար հանգիստ տվեց ու Ռուսաստան բերեց մի թիմ, որի տոնած հաղթանակից հետո անգամ ասում է, թե բնավ նշանակություն չունի, թե քանի ֆուտբոլիստ 2018 թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կստանա: Ստացվում է, որ փորձ ձեռք բերելու անվան տակ, մի կողմից, Լյովը Համադաշնությունների գավաթի խաղարկությանն անկաշկանդ, առանց որևէ մեկին հաշվետու լինելու ¥հայկական ֆուտբոլում տիրող մտածողության պարագայում սա ոչ թե ինքնագործունեություն, այլ ամենատարրական բոսյակություն կդիտվեր ու օրորոցում կխեղդվեր¤ փորձարկում է գերմանական ֆուտբոլի մերձակա ռեզերվը, մյուս կողմից` հարցականի տակ է դնում գրեթե զուգահեռաբար մեկնարկած 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, այդ թիմից ազգային հավաքական վերցնելով առանցքային երկու-երեք ֆուտբոլիստի, ու պարադոքսն այն է, որ առանցքային այդ երկու-երեքի բացակայության պայմաններում անգամ երիտասարդ գերմանացիները կարողանում են նվաճել աշխարհամասի չեմպիոնի կոչումը:
Ինչու ենք մենք եզրափակչում գերմանական երկու ընտրանիների գրանցած արդյունքները նշելու փոխարեն ¥ի դեպ, երկուսն էլ հաղթել են նվազագույն հաշվով¤ այսքան երկար-բարակ, միջնորդավորված, անուղղակի խոսում առհասարակ գերմանական ֆուտբոլի մասին՝ փորձելով ներկայացնել նրա հաջողությունն ապահովող գումարելիները, զուգահեռաբար փորձելով հասկանալ, թե ինչն է քչություն ու ինչն է շատություն անում հայկական ֆուտբոլում, ու ինչու է այն տարիներ շարունակ կանգնած կոտրած տաշտակի առաջ՝ կիսամեռ կենդանության թույլ նշույլներով:


Շատ հեռուն չգնալու համար ասենք, որ խնդիրը համակարգային է ու մեծապես պայմանավորված է հիմնախնդրի մասին ունեցած պատկերացումներով, որտեղ իրավիճակ շտկելու ցանկությունը ունեցած գրագիտության (ասել է՝ անգրագիտության) մակարդակի է, խնդիրները լուծելու ունակությունը, կարողությունն ու պատրաստակամությունը՝ նույնպես: Քանի դեռ այս տկարամտության դեմը չի առնված, հայկական ֆուտբոլից որևէ լուրջ բան ակնկալելն անմտություն է: Հետևաբար, այս հարցն իր գլոբալության մեջ թողած կարիք կա՞ կոնկրետանալու ու մասնավորապես նշելու, թե Չեմպիոնների կամ Եվրոպայի լիգաների որակավորման առաջին փուլի առաջին խաղերին ինչ մասնակցություն ունեցանք, ու դրանք որքանով են հուսադրող պատասխան խաղերի սպասման մեջ: Տա Աստված, որ կարողանանք, որակավորման այս փուլը հաղթահարել, բայց ոչինչ չանելով ու միայն Աստված կանչելով բա՞ն դուրս կգա:


ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ԿԵՐՏՈՒՄ
Համադաշնությունների գավաթի հերթական խաղարկությունն ավարտվեց Գերմանիայի ընտրանու հաղթանակով: Եզրափակչում այն նվազագույն հաշվով առավելության հասավ Չիլիի ընտրանու նկատմամբ, որի հետ հանդիպել էր նաև խմբային փուլում՝ հասնելով ոչ-ոքի արդյունքի՝ 2:2:


Հետաքրքրական է, որ, ի տարբերություն այլ հավաքականների, Գերմանիայի ընտրանին խաղարկությանը գրեթե ամբողջապես մասնակցում էր երիտասարդական կազմով: Այս հաղթանակից հետո բունդեսթիմի երկարամյա մարզիչ Յոահիմ Լյովը պատմության մեջ դարձավ չորրորդ մարզիչը, ում հաջողվել է հաղթել թե՛ աշխարհի առաջնությունում, թե՛ Համադաշնությունների գավաթում (ի դեպ, գերմանական ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ է արժանանում այս խաղարկության ոսկե մեդալներին): Նրանից առաջ նման հաջողության են հասել Մարիո Զագալոն, Կառլոս Ալբերտո Պարեյրան ու Լուիս Ֆելիպե Սկոլարին: Նկատենք, որ երեքն էլ ներկայացնում են Բրազիլիայի հավաքականը:
Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Գերմանիայի ընտրանին ներկայացրած Յուլիան Դրակսլերը: Քսաներեքամյա այս ֆուտբոլիստն իր երկրի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ ավագն է:


Մրցաշարի լավագույն ռմբարկու է դարձել չորս խաղում երեք գոլ հեղինակած Տիմո Վեռները: Քսանմեկամյա այս մարզիկը հանդես է գալիս երկրի փոխչեմպիոն «Լայպցիգի» կազմում:
Ինչ վերաբերում է մրցաշարի լավագույն դարպասապահին, Չիլիի հավաքականը ներկայացնող Կլաուդիո Բրավիոն անվիճելիորեն դուրս էր մրցակցությունից: Հիշենք, թե կիսաեզրափակչում պորտուգալացիների հետ հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարից նա ինչպես հետ մղեց առաջին երեքը:


Փոքր եզրափակչում հանդիպել են Պորտուգալիայի ու Մեքսիկայի ընտրանիները: Հաղթողին որոշելու համար լրացուցիչ խաղաժամանակի անհրաժեշտություն է եղել, քանզի հիմնական ժամանակահատվածն ավարտվել է 1:1 հաշվով: Ընդ որում, Նետուի խփած ինքնագոլի աղետալի հետևանքները Պեպեն կարողացել է վերացնել մրցավարի եզրափակիչ սուլոցից վայրկյաններ առաջ: Հաղթական գոլը պորտուգալացիները խփել են տասնմեկմետրանոցից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ