ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Դժգոհողներ արդեն իսկ կան, սակայն ռուսներն ի՞նչ պրոբլեմ ունեն

Դժգոհողներ արդեն իսկ կան, սակայն ռուսներն ի՞նչ պրոբլեմ ունեն
30.06.2017 | 11:45

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության անցկացմանը դեռ ամբողջ մի տարի կա, սակայն դա չի խանգարում արդեն գործնական հողի վրա նրանից դժգոհելուն:
Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք «արդեն գործնական հողի վրա»:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե առաջնությունը Ռուսաստանում կազմակերպելու հարցում ինչպիսի դիրքորոշում ունեցան անգլիացիները, որ հավասարապես հավակնում էին ֆուտբոլային տոնի կազմակերպչի պատվաբեր դերին: Այս պարտությունը Բրիտանիո կողմերում շատ ծանր տարան և հնարավոր ամեն ինչ արեցին ռուսներին թունավորելու հարցում: Ի դեպ, նրանք դեռ այսօր էլ հույսները չեն կորցնում, որ ամեն ինչ գլխիվայր շուռ կգա, ու առաջնությունը Ռուսաստանի ձեռքից կվերցվի:
Ինչևէ:


Այս փոքրիկ պատմական էքսկուրսից անցնենք վերը հիշատակված «գործնական հողին»:
ESPN FC-ի մատուցմամբ` ֆուտբոլային առաջատար մի շարք երկրներ հրաժարվել են առաջնության օրերին Մոսկվայում տեղակայվելու գաղափարից` նկատի ունենալով ռուսական մայրաքաղաքի փողոցների գերբեռնվածությունն ու դրանով պայմանավորված խցանումները: Առաջատար երկրների շարքում նկատի են առնված Անգլիան ու Գերմանիան:
Սակայն ռուսներն այնքան միամիտ չեն, որ իրենց հաշվարկներում միայն մայրաքաղաքը նկատի առած լինեն, մանավանդ որ առաջնությունն անցկացվում է ոչ միայն Մոսկվայում: Մոսկվան ձեռք չի տալիս՝ կառաջարկվեն Կազանը, Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդն ու մի այդքան էլ քաղաք:
Ի՞նչ մի պրոբլեմ ունեն:


Այդ նույն ամերիկյան պարբերականը, ի դեպ, փաստում է, որ Մոսկվայի խցանումներից դժգոհ մնացած գերմանացիները, օրինակ, բառացիորեն «խփնվել» են Սոչիից:
Ընդ որում, ոչ միայն կլիմայական պայմաններից, այլև ենթակառուցվածքներից:
Այնպես որ, Մոսկվայում տեղակայվել-չտեղակայվելը մոտավորապես ստացվում է Ամերիկա մշտական բնակության մեկնած Կարպիսի նամակի հրապարակայնությունը Հայաստանում ապահոված Հակոբ աղայի ներկայացրածի պես. «Վեց ամիս է գացեր է, երկու օթո առած է (այս երկու օթոյի հիշատակմանը սովորաբար հետևում է տևական, խելքը գլխում ժողովելու համար պահանջվող անհրաժեշտ դադար, որ լսողները հստակ հասկանան՝ խոսքը իրական, ոչ թե Սովետմիության քաղաքացուն հասանելի լվացքի օթոյի մասին է): Մեկը՝ կարմիր, մեկը՝ սև: Կգրե՝ տրամադրությանս կնայեմ. լավ է՝ կարմիրը կքշեմ, չէ նե՝ սևը կա ու կա»:
Այնպես որ, սիրելի ընթերցող, վերը Մոսկվայի կողքին հիշատակված քաղաքներից զատ դեռ Սամարան, Սարանսկը, Դոնի Ռոստովը, Եկատերինբուրգը, Կալինինգրադը, Վոլգոգրադը կան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ