ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս` 5:0

Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս` 5:0
05.06.2017 | 09:27

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սենթ Քիթս և Նևիսին:
Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Ռուսլան Կորյանը, 30-րդ րոպեին կրկնապատկեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 40-րդ րոպեին նա ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ: Հավաքականներն ընդմիջման գնացին 3:0 հաշվով: Հանդիպման 68-րդ րոպեին հավաքականի 4-րդ գոլի հեղինակը դարձավ հարձակվող Արթուր Սարկիսովը, 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` Սենթ Քիթս և Նևիսն այդքան էլ բարձրակարգ թիմ չէ:

«Չէի ասի, թե բարձրակարգ մրցակից էր, բայց լավ էր, որ փորձում էինք խաղալ արագ, գրոհները եզրափակել արագ: Մեզ համար այնքան կարևոր չէր շատ գոլ խփել, կարևոր էր ճիշտ խաղալ, ինչը պետք է Չեռնոգորիայի հետ խաղի համար»,- Սենթ-Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Մխիթարյանը: Նա նշեց, որ այս հաղթանակը իրենց ոչինչ չի տալիս: «Մարդիկ կարծում են, որ այս հաղթանակը մեզ շատ բան է տալիս, բայց իրականում ոչինչ չի տալիս, քանի որ պետք է այս խաղից հետո վերլուծել, տեսնել որտեղ ենք լավ խաղացել, որտեղ՝ վատ: Այսօր կային լավ բաներ ու վատ բաներ, պետք է Չեռնոգորիայի հետ խաղին ավելի պատրաստված լինենք»,- նշեց նա: Հենրիխ Մխիթարյանը նշեց նաև, որ առաջիկայում կայանալիք Չեռնոգորիայի դեմ խաղը հեշտ խաղ չի ստացվելու: «Ժամանակ կա, փորձելու ենք հնարավորինս լավ պատրաստվել: Չի լինելու այն խաղը, որը եղավ Հայաստանում, ավելի դժվար խաղ է լինելու, ավելի հետաքրքիր խաղ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ