«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

NBA-ի թուրք բասկետբոլիստն Էրդողանին անվանել է «իր երկրի Հիտլերը»

NBA-ի թուրք բասկետբոլիստն Էրդողանին անվանել է «իր երկրի Հիտլերը»
23.05.2017 | 12:39

«Օկլահոմա» ազգային բասկետբոլային ասոցիացիայի ակումբի թուրք խաղացող Էնես Քանթերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին անվանել է «մեր երկրի Հիտլերը»։ Մինչ այդ Քանթերին Բուխարեստի օդանավակայանում ձերբակալել է ռումինական ոստիկանությունը, նրա թուրքական անձնագիրը չեղարկվել է։

«Պատճառն այն է, որ եթե ինչ-որ մեկը փորձում է գնալ նախագահի դեմ, նա նրա առաջ դուռը փակում է»,- հայտնել է Քանթերը։ Խաղացողը նշել է, որ ամեն օր սպառնալիքներ է ստանում սոցցանցերից։ Քանթերը հավաստիացնում է, որ իր անձնագիրը չեղարկվել է, քանի որ ինքն աջակցում է Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Reuters-ը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա Էրդողանին անվանել է «սարսափելի մարդ ու մեր երկրի Հիտլեր»։ Նրա խոսքով, եթե իրեն ուղարկեին հետ Թուրքիա, ինքը գուցե «չէր կարողանա հենց երկրորդ օրը թեկուզ մեկ բառ ասել»։


Բասկետբոլիստը նշել է, որ իրեն հաջողվել է խուսափել Թուրքիա արտահանձնվելուց, հույս հայտնելով, որ կկարողանա դառնալ ԱՄՆ քաղաքացի, քանի որ մարդ է «առանց երկրի»։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ