ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արոնյանի փայլուն մրցելույթը

Արոնյանի փայլուն մրցելույթը
25.04.2017 | 13:45

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ավարտվեց Grenke Chess Classic մրցաշարը: Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթողի կոչումը նվաճել էր դեռևս մեկ տուր առաջ՝ իրար հետևից շահելով չորս պարտիա: Վերջին տուրում նրա մրցակիցն է եղել Ֆաբիանո Կարուանան: Կողմերը խաղաղ դաշն են կնքել:


Մրցաշարում Արոնյանի հաղթանակը շախմատիստին հնարավորություն տվեց առաջին տասնյակի դասակարգման աղյուսակում իններորդից բարձրանալու վեցերորդ հորիզոնական: 5,5 միավոր հավաքած մեր գրոսմայստերին հաջորդել են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան: Նրանց անվան դիմաց չորսական միավոր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ