ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Բրազիլացիների վստահ մրցելույթը

Բրազիլացիների վստահ մրցելույթը
27.03.2017 | 16:13

Կայացել են 2018 թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան թևի տասներեքերորդ տուրի հանդիպումները: Բրազիլացիներն ՈՒրուգվայում ջախջախիչ պարտության են մատնել տեղի հավաքականին, արգենտինացիները նվազագույն առավելությամբ են հաղթանակ տոնել Չիլիի ընտրանու նկատմամբ (հաղթական գոլի հեղինակը Մեսին է), նույնպիսի հաշիվ է գրանցվել Կոլումբիա-Բոլիվիա դիմակայությունում, պարագվայցիները 2:1 հաշվով հաղթանակ են տոնել Էկվադորի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցվել է Վենեսուելա-Պերու դիմակայությունում՝ 2:2:
Երեսուն միավորով խմբայինը գլխավորում են բրազիլացիները: Երկրորդ հորիզոնականում են ուրուգվայցիները, երրորդում՝ արգենտինացիները: Նրանք համապատասխանաբար ունեն 23 ու 22 միավոր:


Ուղիղ ճանապարհով աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու գոտում են նաև Կոլումբիայի ու Էկվադորի հավաքականները, որոնք ունեն 21 և 20 միավոր: Ի դեպ, 20 միավոր կա և Չիլիի ընտրանու ակտիվում, սակայն այն Էկվադորի հավաքականից հետ է լրացուցիչ գործակիցների հաշվարկով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ