ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ոսկե խաղակոշիկի» մրցավազքում

«Ոսկե խաղակոշիկի» մրցավազքում
24.03.2017 | 11:35

Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների ավարտին մնացել է երկու ամիս: Տեսնենք, թե «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքում ուժերի ինչ հարաբերակցություն է, ներկա դրությամբ որ ֆուտբոլիստը քանի խաղում քանի գոլ է խփել, ինչ միավորներ ունի հավաքած՝ այս ամենը դիտարկելով ռմբարկուների առաջին տասնյակի կտրվածքով:
25 գոլով առաջին հորիզոնականում Լիոնել Մեսին է՝ կատալոնյան ակումբի ու առհասարակ ֆուտբոլային աշխարհի գերաստղը: Նրա միավորները հիսունն են, ինչը գոյացել է 25x2 թվաբանական գործողությունից, որտեղ երկուսը առաջատար հնգյակը կազմած տերություններում խփած յուրաքանչյուրի գոլի համար ՈՒԵՖԱ-ի սահմանած գործակիցն է:


Հաջորդը 48 միավորով (24 գոլ) պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստն է: Այստեղ միջանկյալ նկատենք, որ եվրագավաթների «Մրցաշրջան 2015-2016»-ի արդյունքներով Ֆրանսիան հինգերորդ հորիզոնականը զիջել է Պորտուգալիային, դրա համար էլ ֆրանսիական առաջնությունում խփված յուրաքանչյուր գոլի համար սահմանված գործակիցը 1,5 է, ինչն էլ, ի դեպ, մասնավորապես ազդել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանիի հավաքած միավորների վրա:
Երրորդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակման գծի առաջատար Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է՝ 23x2=46 միավոր:


Չորրորդ-հինգերորդ հորիզոնականներում են Անտոնի Մոդեստն («Քյոլն») ու Անդրեա Բելոտին («Թուրին»)՝ 22x2=44 միավոր:
21x2=42 միավորով 6-9-րդ հորիզոնականներում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Էդին Ջեկոն («Ռոմա»), Լուիս Սուարեսը («Բարսելոն»), Ռոմելու Լուկակուն («Էվերտոն»):
Լավագույն տասնյակը եզրափակում է վերը հիշատակված Էդինսոն Կավանին, որը թեպետ ամենաշատ գոլերի հեղինակն է, սակայն հավաքած միավորները պակաս են ի հաշիվ երկրի համար սահմանված ավելի ցածր գործակցի՝ 27x1,5=40,5 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ