«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վիճակահանության «խաղերը»

Վիճակահանության «խաղերը»
25.02.2017 | 16:25

Ի դեմս «Լիոն»-Ռոմա» դիմակայության, օրերս կայացած Եվրապայի լիգայի 1/8-րդի վիճակահանությունը ֆուտբոլասերին խոստանում է մրցակցություն, որը լիովին կարող է վայել լինել ինչպես այս խաղարկության գլխավոր եզրափակչին, այնպես էլ Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան մրցափուլերից մեկին: Առաջինը պարզապես ոչնչացրեց հոլանդական «Ալկմարին», երկրորդը ոչ պակաս համոզիչ էր «Վիլիառելի» հետ մրցակցությունում:


Հետաքրքիր է, որ վիճակահանության արդյունքով հաջորդ փուլում միայն Ռուսաստանն ու Բելգիան կարող են ներկայացված լինել երկու թիմով, քանի որ այս փուլում մրցասպարեզը հարկադրված կլինի թողնել կամ «Գենտը», կամ «Գենկը» որոնք մրցելու են իրար հետ /բելգիական երրորդ թիմի՝ «Անդրլեխտի», մրցակիցն է Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը/:
Իմիջիայլոց նմանատիպ ճակատագիր է վիճակվել և գերմանական Մյունխենգլադբախի «Բորուսիա» ու «Շալկե» թիմերին:


Ոչ պակաս հետաքրքրական է ներկայանում «Օսմանլիսպորին» պայքարից հանած «Օլիմպիակոսի» հերթական մրցավեճը: Հունական թիմի մրցակիցը «Բեշիկթաշն» է, որը նույնպես թուրքական թիմ է: Նույնպիսի ճակատագիր է վիճակվել և Սանկ Պետերբուրգի «Զենիթին» շարքից հանած «Սելտային»՝ նրա մրցակիցը «Կրասնոդարն» է:
Մյուս զույգերը կազմել են «Ռոստովն» ու «Մանչեստր Յունայթեդը», «Կոպենհագենն» ու «Այաքսը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ