«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հենրիխ Մխիթարյանն առայժմ բուժվում է

Հենրիխ Մխիթարյանն  առայժմ բուժվում է
24.02.2017 | 12:10

Եվրոպայի լիգայի 1/16 փուլի պատասխան խաղում հաղթելով (1:0) «Սենտ Էթիենին» (առաջինում նույնպես հաղթել էին անգլիացիները)՝ «Մանչեստր Յունայթեդն» անցավ հաջորդ փուլ:

Մանկունիացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Ցավոք, դարպասը գրավելուց տասը րոպե հետո մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով հարկադրաբար փոխարինվել է: Ըստ նախնական տվյալների, ենթադրվում է, որ բուժման համար Մխիթարյանից կպահանջվի մոտ տասն օր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1198

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ