ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները կկազմեն 7 մլն ԱՄՆ դոլար

Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները կկազմեն 7 մլն ԱՄՆ դոլար
15.02.2017 | 16:38

Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլն ԱՄՆ դոլարը:
Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում: Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող լողավազանը և հարակից շինությունները: Աշխատանքների իրականացման համար ներդրվելու է 163,934.00 ԱՄՆ դոլար: Լողավազանը կնպաստի Իջևան քաղաքում ջրային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում կառուցվելու է մարզադահլիճ, որի համար 2017 թվականին մասնավորի կողմից ներդրվելու է 35,000.00 ԱՄՆ դոլար: Սիսիանի մարզադահլիճի կառուցումը սկսվել է անցած տարի, որի ընթացքում արդեն կատարվել է 65,000.00 ԱՄՆ դոլարի ներդրում: Մարզադահլիճի կառուցումը նպաստելու է խաղային և մենապայքարային մարզաձևերի զարգացմանը և մասսայականացմանը:
Ընթացիկ տարում սկսվելու են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կառուցման աշխատանքները: Մեկնարկային 2017 թվականին մարզադպրոցի կառուցման համար կներդրվի 412,371.12 ԱՄՆ դոլար, հաջորդ տարիներին՝ 824,742.27 ԱՄՆ դոլար:
Մասնավոր ներդրողի միջոցներով 2017 թվականին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կառուցվելու է 4800 քմ ընդհանուր մակերեսով մարզա-առողջարարական համալիր: Այդ նպատակով կներդրվի 2,400,000.00 ԱՄՆ դոլար:


4,123,711.34 ԱՄՆ դոլարի ներդրում կատարվելու է Օլիմպավանի լողավազանի և խաղային մարզաձևերի դահլիճի կառուցման նպատակով, որտեղ իրենց ուսումնամարզական հավաքն են անցնելու խաղային և ջրային մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերը:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ