ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է

Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է
11.02.2017 | 15:48

BBC-ն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»-ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար: «Լիվերպուլ»-ի մարզիչը Մխիթարյանին աջակցել է նաև, երբ նա 2013-ին տեղափոխվեց Դորտմունդ: Մոտ 10 շաբաթ չխաղալուց հետո Մխիթարյանը հիշել է Կլոպի խորհուրդները, որ ստացել է «Բորուսիա»-ում: «Ես շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,-ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը երկու մրցաշրջան է անցկացրել Կլոպի գլխավորությամբ Գերմանիայում, մինչև մարզչի հեռանալն ու «Լիվերպուլ»-ին միանալը: Ութ ամիս անց կիսապաշտպանը հետևեց իր հին ղեկավարին և 26.3 միլիոն ֆունտի դիմաց միացավ «Յունայթեդ»-ին:


«Դորտմունդում ես իսկապես սթրես էի ապրում, երբ մենք վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, նա աջակցում էր ինձ, ասում, որ գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են: Նա օգնել է ինձ դառնալու ֆուտբոլիստ»,-ասել է Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Կլոպը և Մոուրինյոն տարբեր մարդիկ են: «Նրանք երկուսն էլ ընկերական և լավ մարդիկ են, բայց նրանց աշխատանքային ոճը տարբեր է: Առաջին տարին է՝ Մոուրինյոյի գլխավորությամբ եմ աշխատում, և մենք դժվարին աշխատանք ենք տանում: Նա ասում է մեզ, թե ինչ է ուզում տեսնել: Իհարկե, հեշտ չէ աշխատել նոր մասնագետի գլխավորությամբ»,-ասել է հայ կիսապաշտպանը:


Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր: «Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից: Նա կհպարտանար ինձնով»: Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ (Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել): «Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր ընթանում»,-Մխիթարյանի խոսքից մեջբերումով գրում է BBC-ին:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ