«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հիսուն հովանավորների լոգոտիպով

Հիսուն հովանավորների լոգոտիպով
10.02.2017 | 12:30

Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար Արգենտինայի առաջնության հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Սենտենարիո դե Նեուկեն» ֆուտբոլային ակումբը մարզիկների համազգեստի վրա դաջել է իր հիսուն հովանավորների լոգոտիպը:

Այդ հովանավորները ներկայացնում են տարաբնույթ արտադրական, առևտրային, անգամ բանկային կառույցներ: Էստեղ են ասել` հանուն փողի ու ճանաչման ինչ ասես, որ չեն կարող անել, թեպետ ակումբի համար լավագույն ճանաչումը կլիներ մարզիկների խաղամակարդակի բարձրացումը, կարգով ավելի բարձր լիգայում հանդես գալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ