ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նախամեկնարկային շաբաթ

Նախամեկնարկային շաբաթ
10.02.2017 | 12:22

Եկող շաբաթից մեկնարկում են Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների փլեյ օֆ փուլի խաղարկությունները: Ֆուտբոլասերը կրկին մասն է դառնում համաեվրոպական մեծ տոնահանդեսի, սակայն այնպես էլ չէ, որ ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունները կամ գավաթի համար մրցակցությունները պակաս դիտարժան են: Ավելին, դրանցից որոշներն իրենց լարվածությամբ կարգով մեկ աստիճան բարձրին կարող են ձեռնոց նետել: Հավասարի իրավունքով:

ԻՍՊԱՆԻԱ
Մեկական գոլ, երեք կարմիր ու տասնմեկ դեղին քարտ՝ ահա համառոտ վիճակագրությունը «Բարսելոն»-«Աթլետիկո» գավաթային հանդիպման կիսաեզրափակիչ պատասխան խաղի, որը վերջնահաշվում նշանակեց եզրափակչում «Բարսելոնի» հանդես գալու իրավունք, քանի որ կողմերի առաջին դիմակայությունում «կապտանռնագույնները» հաղթել էին 2:1 հաշվով:
Կորցնելու ոչինչ չունեցող «Աթլետիկոն» նախահարձակ սկսեց խաղը, սակայն հանդիպման միջնամասում կատալոնցիներն ամեն ինչ բերեցին իրենց համար ցանկալի հուն, իսկ խաղակեսի ավարտին Մեսիի սլացիկ անցումից հետո դարպասապահը թեպետ հետ մղեց գնդակը, սակայն Լուիս Սուարեսը առաջինը հասավ գնդակին՝ անելով անխուսափելին:
57-րդ րոպեին հանդիպման մրցավարը դաշտից հեռացրեց Սերխի Ռոբերտոյին: Թվային գերազանցությունն անցավ մադրիդցիների կողմը: Երկու րոպե անց Անտուան Գրիզմանը խփեց պատասխան գոլը, սակայն մրցավարը չարձանագրեց դարպասի գրավումը, թեպետ ֆրանսիացին ամեն ինչ արել էր օրենքի սահմաններում, ու վրիպումը մրցավարինն էր: 77-րդ րոպեին մադրիդցիների համար ամեն ինչ կարող էր վաղաժամկետ ավարտվել, սակայն Մեսիի հարվածը հետ մղեց… դարպասաձողը: Երկու րոպե անց հետևեց կոպիտ խախտում բարսելոնցիների կողմից, սակայն Գամեյրիոն չկարողացավ իրացնել տասնմեկմետրանոցը: Եվ այնուամենայնիվ ֆուտբոլի աստվածուհին մադրիդցուն սխալն ուղղելու հնարավորություն տվեց՝ հաշիվը հավասարեցված էր: Դրամատիկ զարգացումներն իրար էին հետևում, ու միայն մրցավարի եզրափակիչ սուլոցը կանգնեցրեց այդ խենթ խաղի ընթացքը:
Եզրափակչի երկրորդ մասնակիցը դարձավ «Ալավեսը», որը երկրորդ խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Սելտային» (1:0): Առաջինում գրանցվել էր զրոյական ոչ-ոքի:

ԳԵՐՄԱՆԻԱ
Գավաթի 1/8-ը հաղթական եղավ «Բավարիայի» համար: Մյունխենցիները շրջանցել են «Վոլֆսբուրգին», ինչը բնավ էլ անակնկալ չէ, սակայն անակնկալ է, որ նվազագույն հաշվով հաղթանակը ձեռք է բերել ըստ էության երկրորդ կազմով հանդես եկած մրցակցի նկատմամբ: Ընդհանրապես նկատենք, որ Կառլո Անչելոտիի ղեկավարության այս շրջանում էապես կորել է բավարացիների խաղի հմայքը: Գուցե ոմանք սա խիստ մասնավոր կարծիք որակեն, սակայն սա մեր կայուն համոզմունքն է, և այն, ինչ նախկինում կոչվում էր գերմանական անխափան մեքենա՝ հանրահայտ «Մերսեդեսի» հետ համեմատումով, այսօր խիստ վիճարկելի է ներկայանում:
«Վալդորֆ»-«Արմինիա», Դորտմունդի «Բորուսիա»-«Հերտա» դիմակայությունների հիմնական ժամանակը (1:1) կողմերին չի բերել առավելություն, հաղթողը որոշվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Առաջին դեպքում առավել հաջողակ են եղել հյուրերը, երկրորդում՝ տանտերերը:
2:0 հաշիվն է գրանցվել «Համբուրգ»-«Քյոլն», «Գրոյտեր Ֆյուրտ»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա», «Լոտե»-«Մյունխեն» դիմակայություններում: Հաղթել են «Համբուրգը», «Լոտեն», «Բորուսիան»։ Այս եռյակից անակնկալ մատուցողը եղել է կարգով մի քանի աստիճան ցածր մրցաշարում հանդես եկող «Լոտեն»:
«Սանդհաուզենը» սեփական հարկի տակ 1:4 հաշվով զիջել է «Շալկեին», Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» արտագնայում հաղթել է «Հանովերին»՝ 2։1:
Թե մեկ քառորդում ինչ զույգեր կտեսնենք, ցույց կտա վիճակահանությունը:

ԱՆԳԼԻԱ
«Լեստեր»-«Դերբի Քաունտի» դիմակայության արդյունքով հայտնի դարձավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի վերջին թիմը: Ինչպես գիտեք, կողմերի առաջին մրցակցությունը խաղաղ հանգուցալուծում էր ունեցել, ինչի պատճառով էլ առաջացել էր երկրորդ դիմակայության անհրաժեշտությունը (Անգլիայի գավաթային խաղերը որոշվում են մեկ հանդիպման արդյունքով): «Դերբին» այս անգամ էլ կարողացավ արժանի ճակատ տալ երկրի գործող չեմպիոնին ու խաղի հիմնական ժամանակը դարձյալ ավարտել հավասար արդյունքով (1:1), սակայն լրացուցիչում «Լեստերը» կարողացավ ավելի համոզիչ լինել՝ 2:0: Հիշեցնենք անգլիականի 1/8-ը կազմած զույգերը՝ «Բեռնլի»-«Լինքոլն», «Ֆուլհեմ»-«Տոտենհեմ», «Վուլվերհեմպտոն»-«Չելսի», «Հադերսֆիլդ»-«Մանչեստր Սիթի», «Սատոն»-«Արսենալ», «Միդլսբրո»-«Օքսֆորդ», «Բլեքբեռն»-«Մանչեստր Յունայթեդ», «Միլուոլ»-«Լեստեր»:
Եթե ուշադիր ենք նայում, ութից միայն մեկ զույգն է ամբողջությամբ ներկայացնում պրեմիեր լիգան, ինչը ևս մեկ կողմնակի վկայություն է ինչպես գավաթային խաղերի անհաշտ մրցակցության, այնպես էլ անգլիական թիմերի անկանխատեսելիության մասին:
Հանդիպումները կանցկացվեն փետրվարի 17-20-ն ընկած ժամանակահատվածում:

ԻՏԱԼԻԱ
Առաջնության 23-րդ տուրի հանդիպումում «Ռոման» սեփական հարկի տակ խոշոր 4:0 հաշվով ջախջախեց «Ֆիորենտինային» ու 50 միավորով դուրս եկավ աղյուսակի երկրորդ հորիզոնական: Մեկ օր անց «Յուվենտուսը» հանդիպեց «Կրոտոնեի» հետ: Նախորդ տուրերից մեկից բաց թողած այս հանդիպումում «ծեր սինյորայի» առավելությունն ակնհայտ էր: Թիմն արտագնայում հաղթել է 2:0 հաշվով: Այժմ այն 7 միավորով է առաջ երկրորդ հորիզոնականում գտնվող իտալական «գայլերից», ինչը ոսկու համար պայքարում գրեթե անառարկելի է դարձնում «Յուվենտուսի» շանսերը:
Առաջնության 23-րդ տուրն ամբողջացավ «Բոլոնիա»-«Միլան» դիմակայությամբ: Թեպետ թիմերը չափազանց հեռու են մեդալի հավակնորդ լինելու իրողությունից, այդուհանդերձ հիշատակենք և այս առճակատումը, քանի որ բավական ուշագրավ բան է արձանագրվել մրցակցությունում: Հանդիպման 59-րդ րոպեից ինը հոգով հանդես եկող միլանցիները խաղի վերջնամասում խփել են հաղթական գոլն ու երեք միավոր կորզել տանտերերից:

ՖՐԱՆՍԻԱ
Արտագնայում «Մոնպելիեի» նկատմամբ «Մոնակոյի» հաղթանակը (2:1) մոնեգասկներին կրկին պահեց առաջին հորիզոնականում: Նույնպիսի հաշիվ արձանագրվեց և «Պարի Սեն Ժերմեն»-«Լիլ» դիմակայությունում՝ միայն թե այս անգամ հօգուտ տանտերերի: Մեդալների համար պայքարում իր երկու գլխավոր մրցակիցների բարձր տոնայնությունը կարողացավ պահել և «Սենտ Էտիենին» հյուրընկալած «Նիցցան»: Հաղթանակը եղել է նվազագույն հաշվով:
«Մոնակոն» ունի 55, ՊՍԺ-ն ու «Նիցցան»` 52-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ