«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպորտի նախարարը լավ չի աշխատում

Սպորտի նախարարը լավ չի աշխատում
09.02.2017 | 15:42

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների ու համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը:

«Սպորտի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման ու գործունեության կազմակերպման համար», - ասաց վարչապետը: Նա նշեց, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղեր տարբեր կրթական ծրագրեր կան, ստանդարտներ գոյություն չունեն: «Մասսայական սպորտի վերաբերյալ հանձնարարականը, պարոն Ռոստոմյան, տրված էր շուտ: Առ այսօր մենք որևիցե ինֆորմացիա չենք ստացել ձեզնից, թե ոնց ենք անում գյուղական համայնքներում, սպորտդահլիճները ինչ ուժերով, պրագմատիկ տարբերակով ոնց ենք ակտիվացնում: Ուշադիր եղեք», - ընդգծեց Կարեն Կարապետյանը:


Նա գտնում է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում: Նա կրթության և գիտության ու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել կրթական ոլոր մակարդակներում ֆիզիկական կուլտուրային վերաբերվող կրթական ծրագրերը և առաջարկություն ներկայացնել այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաերյալ:


«Գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ու ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ», - ասաց Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ