ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Եղանակային քմահաճությունները միայն Հայաստանում չեն

Եղանակային քմահաճությունները միայն Հայաստանում չեն
07.02.2017 | 12:09

Տուգանայինից ուղիղ հարվածով Մեսին խփեց իր մարզական կարիերայի 27-րդ գոլը՝ այս ցուցանիշով դառնալով ակումբի ռեկորդակիր, «Բոռնմուտի» հետ խաղում Լուկակուն («Էվերտոն»), «Պեսկարայի» հետ խաղում Պարոլոն («Լացիո») դարձան պոկերի, իսկ Համշիկն ու Մերտենսը («Նապոլի»)՝ հեթ տրիկի հեղինակ: Հետաքրքիր հանդիպումների պակաս չկար, սակայն մարզադաշտերում, ի մասնավորի իսպանականում, փոթորկողը միայն ֆուտբոլային կրքերը չէին:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայի հերթականի ամենահետաքրքիր դիմակայությունը սպասվում էր Վիգոյում, որտեղ տեղի «Սելտան» հյուրընկալելու էր Մադրիդի «Ռեալին», որին բառի փոխաբերական իմաստով, առանց ներս ու դուրս հասցնելու, երկու անգամ ծանր ապտակել էր գավաթի խաղերում: Թե ինչ էր սպասվում այս դիմակայությունում, դժվար չէ պատկերացնելը: Սակայն ֆուտբոլասերի սպասումների մեջ իր խմբագրումները մտցրեց բնությունը: Քաղաքով անցած փոթորիկն էապես վնասել է մարզադաշտը (տանիքի կեսը փլվել է)՝ հանդիպումը դարձնելով անհնար: Ի դեպ՝ տարերքի պատճառով մի քանի օր առաջ էլ հետաձգվել էր «Լաս Պալմասի» հանդիպումը, քանի որ փոթորիկը կիսով չափ վնասել էր «Ռիասոր» մարզադաշտի տանիքը:
«Ռեալի» մասով դառնալով մրցաշարային աղյուսակում տիրող վիճակին՝ ասենք, որ հետաձգված խաղը ոչնչով չի սպառնում «արքայականի» լիդերությանն անգամ «Բարսելոն»-«Աթլետիկ» մրցամարտում կատալոնցիների հաղթանակից հետո (ավարտվել է 3:0 հաշվով), քանի որ բարսելոնցիներն ընդամենը կրճատել են միավորների տարբերությունը:
Իր հերթին կատալոնցիներին հավասարվելու հնարավորություն ուներ «Սևիլիան», սակայն վերջին շրջանում առանց այն էլ այս ու այն կողմ միավորներ շաղ տվող «Վիլյառեալը» տանտերերին հարկադրեց բավարարվել գոլազուրկ ոչ-ոքիով:
«Ռեալն» ունի 46 միավոր (գումարած երկու բաց թողած խաղը), «Բարսելոնն» այս պահի դրությամբ նրանից մեկ միավորի հեռավորության վրա է, իսկ անդալուզցիների ունեցածը 43 է:

ԱՆԳԼԻԱ
Սեփական հարկի տակ երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալից» երեք միավոր քամելուց հետո (3:1) «Չելսին» հավաքած միավորների թիվը հասցրեց 59-ի, ու արդեն դժվար է հավատալ, թե պրեմիեր լիգայում կգտնվի թիմ, որը կարողանա նրա ձեռքից չեմպիոնությունը խլել, թեպետ առաջնության ավարտին դեռևս 14 տուր կա, և անակնկալներ հարկավ կլինեն:
Ի դեպ՝ անակնկալներից: Վերջին հինգ խաղում «Լիվերպուլը» կրեց չորրորդ պարտությունը (հաշվված է բոլոր մրցաշարերում մասնակցությունը): Այս անգամ դառնացնողը մրցաշարի հետնախորշերից աչք չբացող «Հալ Սիթին» էր՝ 2:0: Այդուհանդերձ Յուրգեն Կլոպի սաները դեռևս ունեն ամրության այնքան պաշար (46 միավորով նրանք չորորդ հորիզոնականում են), որը շարունակում է թույլ տալ մնալ եվրագոտում:
Ծանր հանդիպում անցկացրեց և առաջին եռյակում գտնվող «Տոտենհեմը»: Համենայն դեպս թիմը «Միդլսբրոյին» մեկ գոլից ավելի խփելու երջանկություն չունեցավ ու վաստակած հիսուն միավորով երկրորդ հորիզոնականում է:
«Մանչեստր Սիթի»-«Սուոնսի» մրցակցությունում տանտերերը գրեթե ամեն ինչում էին գերազանցում հյուրերին, սակայն 1:0 հաշիվը փխրուն առավելություն է պրեմիեր լիգայի նման առաջնությունում: «Քաղաքաբնակների» դանդաղումն ի վերջո բերեց նրան, որ «Սուոնսին» կարողացավ հավասարեցնել հաշիվն ու ամեն ինչ գնում էր հանդիպման խաղաղ հանգուցալուծման, եթե չլիներ Խոսեպ Գվարդիոլայի սաների խաղավերջյան պոռթկումը: Հաղթանակը «Սիթիին» 49 միավորով բարձրացրեց աղյուսակի երրորդ հորիզոնական:
«Լեստերի» հետ խաղում «Մանչեստր Յունայթեդի» հաղթական ելույթի հիմքը դրել է մեր Հենրիխ Մխիթարյանը (գոլը ծնվել է նրա անհատական փայլուն վարպետության շնորհիվ), որից հետո եկել է մրցակցի դարպասը գրավելու Իբրահիմովիչի ու Մատայի (Մխիթարյանի փոխանցմամբ) հերթը: Ընթացիկ մրցաշրջանում ծանր ժամանակներ ապրող Անգլիայի գործող չեմպիոնը պարտվել է 0:3 հաշվով:

ԳԵՐՄԱՆԻԱ
Հետաքրքիր զարգացումներով առանձնացավ բունդեսլիգայի 19-րդ տուրը: «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Շալկեի» համառությունն ու բավարարվեց մեկ միավորով՝ 1:1: Երկրորդ հորիզոնականը ձեռքերում ամուր պահող ու մյունխենցիների շնչին ծանրորեն նստած «Լայպցիգը» Դորտմունդում նվազագույն հաշվով զիջեց «Բորուսիային»:
Նախորդ տուրի պարտությունից ազդված ու դրա հետևանքով միանգամից մի քանի հորիզոնականով նահանջած «Հոֆենհայմը» քարը քարի վրա չթողեց «Մայնցից»՝ 4:0 (նկատենք, որ դեռևս հանդիպման 81-րդ րոպեին հաշիվը 1:0 էր):
Հաղթական հանդիպում ունեցավ և «Ինգոլշտադտին» հյուրընկալած «Հերտան»՝ 1:0: Եվրագոտում հայտնվելու համար պայքարողներից միակը, որ մնացածների համեմատությամբ մեկ օր հետո էր մրցելույթ ունենալու, անհաջողության դեպքում կարող էր էապես խառնել մրցաշարային աղյուսակի առաջին վեցյակի դասավորությունը: Սակայն հաղթական եղավ նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մրցելույթը, և աղյուսակում ամեն ինչ մնաց գրեթե անփոփոխ:
19 տուրից հետո «Բավարիան» ունի 46 միավոր: «Լայպցիգը» մնաց ունեցած 42-ով, «Այնտրախտի» անվան դիմաց 35 միավոր է: Երրորդից վեցերորդ տեղերն զբաղեցնող թիմերն այնպիսի խտությամբ են դասավորված, որ ցանկացած մեկի վրիպումը կարող է հանգեցնել էական տեղաշարժերի, ինչն ավելի է քաղցրացնում բունդեսլիգայի յուրաքանչյուր հերթական տուրի սպասումը:

ՖՐԱՆՍԻԱ
Չեմպիոնական մրցավազքում թերևս իր հիմնական մրցակցի՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ նրա իսկ հարկի տակ ոչ-ոքի խաղալուց հետո (վերջին պահին է խուսափել պարտությունից՝ 1:1) «Մոնակոն» հերթականում հյուրընկալեց «Նիցցային», որը նախորդում միավորներով հավասարվել էր մոնեգասկներին՝ հաստատելով երկիշխանություն: Հյուրերը չկարողացան լուրջ հակակշիռ լինել տանտերերին ու պարտվեցին 0։3 խոշոր հաշվով, ինչը երկրորդ հորիզոնական դուրս գալու հրաշալի շանս էր երկրի գործող չեմպիոնի համար: Իհարկե՝ հաղթելու դեպքում: Մայրաքաղաքցիներն այդ խնդիրը բավական հեշտությամբ լուծեցին՝ արտագնա խաղում «Դիժոնին» հաղթելով՝ 3:1: «Մոնակոն» ունի 52, ՊՍԺ-ն ու «Նիցցան»` 49-ական միավոր:

ԻՏԱԼԻԱ
Շարունակում է սկուդետեի ամենաշատ գոլ խփողի իր համարումը հաստատել «Նապոլին»: Հյուրընկալվելիս նեապոլցիները հանգստացան «Բոլոնիայի» դարպասը յոթ անգամ գրավելուց հետո միայն: Հեթ տրիկի հեղինակ են դարձել Մարեկ Համշիկն ու Դրիս Մերտենսը: Բարեբախտաբար տանտերերը կարողացել էին ամոթանքի մրուրը սրբող միակ գոլը խփել առաջին խաղակեսում, թե չէ անպատվությունը կատարյալ կլիներ: Ի դեպ, այս զույգի բարձր տոնայնությանը տեր կանգնեցին իրար ձեռնոց նետած «Պեսկարան» ու «Լացիոն»՝ միասնական ուժերով խփելով ութ գնդակ: Հյուրերը հաղթել են 6:2 հաշվով: Միջանկյալ ասենք, որ տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվել է անգլիական «Էվերտոն»-«Բորմուտ» դիմակայությունում: Այն ավարտվել է 6:3 հաշվով, հօգուտ տանտերերի:
«Յուվենտուս»-«Ինտեր» մրցամարտն առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում ոչ միայն մրցաշարային աղյուսակի առումով: Երկուսն էլ ֆուտբոլային Իտալիայի հեղինակավոր ակումբներից են, իրար հետ հին հաշիվներ ունեցող: Հանդիպման ելքը որոշվել է առաջին խաղակեսում ու այդպես էլ մնացել անփոփոխ: Շնորհիվ այս հաղթանակի, «Յուվենտուսն» արդեն ունի 54 միավոր՝ գումարած պակաս անցկացրած մեկ հանդիպում: 48 միավորով երկրորդ հորիզոնականում է «Նապոլին», սակայն նեապոլցիները կմնա՞ն այնտեղ, պատախանելու էր երեկ ուշ երեկոյան կայացած «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումը: Իտալական «գայլերի» ակտիվում էր 47 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ