ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՈՒրիշի պատճառով

ՈՒրիշի պատճառով
27.01.2017 | 11:39

Ճամայկացի լեգենդար թեթև աթլետ ՈՒսեին Բոլտը զրկվեց իր օլիմպիական ինը ոսկե մեդալներից մեկից, որը 2008-ի պեկինյան խաղերում նվաճել էր 4x100 մ մրցավազքում: Պատճառը նրա թիմակից, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Նեստե Կարտերն է, որի դոպինգ ստուգումները տվել են դրական արդյունք:

Մարզիկի արյան մեջ հայտնաբերված մեթիլհեքսանամինը արգելված պրեպարատ է, ունի վառ արտահայտված պսիխոֆիզիկական խթանիչ դեր, բարձրացնում է մարդու տրամադրությունը, աշխատունակությունը, ուժեղացնում է ճարպերի այրումը, ճնշում ախորժակի զգացումը: Վերջին երեք տարում մի քանի տասնյակ մարզիկ է տուժել այս պրեպարատի պատճառով: Ավելացնենք, որ մեդալային այդ էստաֆետում երկրորդը եղել են Տրինիդադ-Տոբագոյի, երրորդը՝ Ճապոնիայի, չորրորդը՝ Բրազիլիայի ներկայացուցիչները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ