Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Վերջը համը հանելու են

Վերջը համը հանելու են
10.01.2017 | 09:30

Մեծ Բրիտանիայի Հակադոպինգային գործակալության ղեկավար Դևիդ Կենվորտին կարծում է, որ Ռուսաստանի ընտրանուն հարկ է մեկուսացնել 2018-ին կորեական Պխենչխան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերից: Ըստ նրա, դա պետք էր անել ավելի վաղ և ռուսներին պիտի թույլ չտրվեր մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին:


«Միջազգային պարալիմպիական կոմիտեն ճիշտ վարվեց՝ այն հեռացրեց Ռուսաստանին: Ըստ իս, ՄՕԿ-ն ամեն ինչ փչացրեց: Այս հարցում չափից ավելի է քաղաքականությունը, ու դա պրոբլեմ է», -Կենվորտիին մեջբերում է BBC-ն:
Դոպինգ-թեստերի հետ Ռուսաստանում արված անհավանականը ¥նկատի ունի վերցրած փորձանմուշների փոխարինումը¤ իր անհավանականությամբ նա համեմատել է հանրահայտ Ջեյմս Բոնդի մասին պատմող վեպերի հետ, համարելով, որ այն վերջնականապես նվաստացնում է սպորտը:


Ի դեպ, ասենք, որ անգլիացին իր պահանջով առաջին պաշտոնական այրը չէ: Նրանից առաջ նման պահանջով հանդես է եկել բիաթլոնի Ռուսաստանի կանանց հավաքականի նախկին մարզիչ Վոլֆգանգ Պիխլերը: Հիմք ընդունելով Ռիչարդ Մակլարենի զեկույցը՝ նա մասնավորապես ասել է. «Եթե ամեն ինչ այդպես է, ինչպես ասված է զեկույցում, ապա ռուսները օլիմպիական դադար պիտի վերցնեն ու պիտի հեռացվեն»:
Միջանկյալ նկատենք, որ դեռևս դեկտեմբերի վերջերին խոսվում էր այն մասին, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոններ Ադելինա Սոտնիկովայից, Տատյանա Վոլոսոժարից ու Քսենյա Ստոլբովայից հնարավոր է հետ պահանջվեն մեդալները: Ի դեպ, երկրում դոպինգային համակարգի գոյության մասին խոսել են և ռուսական պաշտոնատար անձինք: «Դա եղել է ինստիտուցիոնալ դավադրություն»,- արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ի մասնավորի ասել է Աննա Անցելիովիչը՝ Ռուսաստանի հակադոպինգային ազգային գործակալության գործող գլխավոր տնօրենը՝ նշելով, որ կառավարության բարձրագույն պաշտոնատար անձինք անտեղյակ են եղել կատարվածին:
Ի լրումն այս ամենի, հավելենք, որ դոպինգային սկանդալի պատճառով Ռուսաստանն արդեն իսկ զրկվել է ընթացիկ ձմեռային փուլում նախապես պլանավորված միջազգային հինգ մրցումների անցկացումից:


Հանուն ճշմարտության ասենք, որ դոպինգ սկանդալները մշտապես են ուղեկցել մարզիկներին, ու դրանք միայն երեկ-այսօրվա խոսակցություններ չեն, միայն ռուս մարզիկների հետ կապված չեն: Պարզապես քաղաքական կոնյունկտուրան աշխարհում այսօր այնպիսին է, որ ամբողջ թափով ընկել են Ռուսաստանի ջանին ու փորձում են քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել: Մնում է միայն կարծել, թե այդ նույն ամերիկացի, գերմանացի, ֆրանսիացի, նորվեգացի, չինացի ¥թվարկումն անհամորեն կարելի է շարունակել¤ մարզիկները չեն օգտվում խթանիչներից: Կամ մեզանո՞ւմ քիչ նման դեպքեր կան: Չկոնկրետանանք, թե չէ մի նոր պատմության կծիկ կբացվի, ու վայնասուն կապողները կլինեն ամեն ինչի կուսությունը վաղուց կորցրած մարդիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ