ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը
26.12.2016 | 20:09

Մահացել է Հայաստանի շախմատի 8-ակի չեմպիոն, գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը: Նա ծնվել է 1964-ի հուլիսին, Երևանում: 1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: 1992 և 2002-ին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 1999-ին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը՝ 3-րդ խաղատախտակի վրա):

1995-ին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր։ 2016-ի հուլիսին Դրեզդենում աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն։ Հավաքականը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին։

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ