ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ճապոնական ակումբը նոր պատմության հիմք դրեց

Ճապոնական ակումբը նոր պատմության հիմք դրեց
16.12.2016 | 11:17

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը հիմնադրվել է 2000 թ. ՖԻՖԱ-ի կողմից՝ դառնալով եվրոպական ու հարավամերիկյան ուժեղագույն ակումբների միջև խաղարկվող Միջմայրցամաքային գավաթի իրավահաջորդը: Այս ընթացքում մրցաշարն անցկացվել է տասներկու անգամ, դրան մասնակցել է քառասուն ակումբ: Գավաթը երեք անգամ նվաճել է իսպանական «Բարսելոնը», երկու անգամ՝ բրազիլական «Կորինտիանսը», մեկական անգամ՝ Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), իտալական «Միլանն» ու «Ինտերը», անգլիական «Մանչեստր Յունայթեդը», Մյունխենի «Բավարիան» (Գերմանիա), բրազիլական «Ինտերնասիոնալն» ու «Սան Պաուլուն»: Եթե նկատում եք, ուժերի հարաբերակցությունը 8։4 է՝ հօգուտ եվրոպական ֆուտբոլի: Ընդ որում, հարավամերիկյան մայր ցամաքից հաղթանակ են տոնել միայն բրազիլական թիմերը ու սա այն դեպքում, երբ նրանց սկզբունքային հակառակորդները՝ արգենտինացիները, չորս եզրափակչում էլ պարտվել են:


Առաջնություններն առայժմ անցկացվել են չորս երկրում. յոթ անգամ՝ Ճապոնիայում (այս վերջինը յոթի մեջ չի մտնում), երկուական անգամ՝ Մարոկկոյում ու Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ ամենաառաջինը՝ Բրազիլիայում:
Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցում են աշխարհամասային մրցաշարերի հաղթողներն ու կազմակերպիչ երկրի ներկայացուցիչը: Ըստ այդմ, «արքայականից» (Եվրոպայի չեմպիոնների լիգայի հաղթող) ու «Աթլետիկո Նասիոնալից» (Լիբերտադորեսի գավաթի (Հարավային Ամերիկա) հաղթող), այս առաջնության մասնակիցներն են հարավկորեական «Չոնբուկ Հենե Մոտորսը» (Ասիայի չեմպիոնների լիգայի հաղթող), հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզը» (Աֆրիկայի չեմպիոնների լիգայի հաղթող), մեքսիկական «Ամերիկան» (Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնների լիգայի հաղթող), նորզելանդական «Օքլենդ Սիթին» (Օվկիանիայի չեմպիոնների լիգայի հաղթող), «Կասիմա Անտլերսը» (Ճապոնիայի չեմպիոն):


Նկատենք, որ դեկտեմբերի 8-ին մեկնարկած առաջնությունը սրընթաց մոտենում է վերջնագծին: Արդեն իսկ հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը. դա «Կասիմա Անտլերսն» է: Ճապոնացիները 3:0 հաշվով առավելության են հասել «Աթլետիկո Նասիոնալի» նկատմամբ, որը եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հիմնական հակառակորդն էր համարվում: Մինչ ֆուտբոլային աշխարհը եղածը քննության կառնի որպես առաջնության խոշոր անակնկալ, փաստը մնում է փաստ, որ ճապոնական ակումբը նոր պատմության հիմք դրեց. այն եզրափակիչ դուրս եկած միակ թիմն է, որը ներկայացնում է այլ աշխարհամաս:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը հանդիպեց երեկ: «Արքայականին» դիմակայելու էր մեքսիկական «Ամերիկան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ