ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սիմոն Մարտիրոսյանը լավագույնն է Եվրոպայում

Սիմոն Մարտիրոսյանը  լավագույնն է Եվրոպայում
13.12.2016 | 11:32

Իսրայելում ավարտված ծանրամարտի երիտասարդական առաջնությունը (մինչև 20 և 23 տարեկաններ) հաջող եղավ Հայաստանի ընտրանու համար: Մինչև 20 տարեկանների մրցավեճում 77 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանի նվաճած ոսկե մեդալին (326 =149+177) իր լրումը բերեց տասնիննամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ նույնպես հռչակվելով աշխարհամասի չեմպիոն: Մեր գերծանրքաշայինի երկամարտի արդյունքն է 400 (180+220) կիլոգրամ: Ընթացիկ տարում Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե (105 կգ քաշային կարգ, 402 կգ), աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե (+105 կգ քաշային կարգ, 412 կգ), Ռիոյի մեծահասակների օլիմպիական խաղերի արծաթե (105 կգ քաշային կարգ, 417 կգ) մեդալակիրը ճանաչվեց նաև առաջնության լավագույն ծանրորդ:
Աշխարհամասի փոխչեմպիոնի կարգավիճակով է հայրենիք վերադառնում մինչև քսան տարեկանների մրցավեճում հանդես եկած Սոնա Պողոսյանը (75 կգ քաշային կարգ), իսկ այս նույն տարիքային խմբում Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ) դարձել է բրոնզե մեդալակիր:


Ինչ վերաբերում է փոքր մեդալների հաշվարկին, պատկերը հետևյալն է.


Սիմոն Մարտիրոսյան -ոսկի՝ պոկում, արծաթ՝ հրում վարժություններում,
Դավիթ Հովհաննիսյան -ոսկի՝ հրում, արծաթ՝ պոկում վարժություններում,
Հակոբ Մկրտչյան (85 կգ, մ20), -ոսկի՝ հրում վարժությունում,
Մկրտիչ Մկրտչյան (105 կգ, մ23), -ոսկի՝ հրում վարժությունում,
Սոնա Պողոսյան (75 կգ, մ20) -արծաթ՝ հրում, բրոնզ՝ պոկում վարժություններում,
Ռազմիկ Օլթեցյան (77 կգ, մ23) -արծաթ՝ հրում վարժությունում,
Սամվել Գասպարյան -արծաթ՝ հրում վարժությունում,
Սմբատ Մարգարյան (56 կգ, մ23) -բրոնզ՝ պոկում վարժությունում,
Իզաբելլա Յայլյան (58 կգ, մ23) -բրոնզ՝ պոկում վարժությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ