ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնության հաղթողը
26.11.2016 | 14:11

Նոյեմբերի 25-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլի խաղերը։ Այն մեկնարկել էր նոյեմբերի 21-ին և անցկացվում էր մեկ շրջանով:

Առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր` ՀՖԿՍՊԻ 1, ՀՖԿՍՊԻ 2, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Վանաձորի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը: 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ 1 թիմը, 2-րդում` Վանաձորի պետական համալսարանի և 3-րդում ՀԱՊՀ թիմերը: Պարգևատրման արարողությունն իրականացրին 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ Հարություն Մելքոնյանը: ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց, որ նախկինում առաջնությանը մասնակցել է նաև ԵՊՀ թիմը, սակայն այս տարի մրցաշարը բաց է թողել դահլիճների վերանորոգման պատճառով:

Նա մասնավորապես փոխանցեց. «Հանդբոլը օլիմպիական մարզաձև է և շատ սիրված ու մասսայական ողջ աշխարհում: Այն ՀՀ-ում նույնպես ունի լավ ավանդույթներ և կարևոր տեղ է զբաղեցնում թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական ֆիզիկական դաստիարակության համակարգում: Ուսանողական խաղերի ծրագրում այս մարզաձևն ի սկզբանե ընդգրկված է եղել»:

Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մյուս տարի ինչպես մյուս բոլոր մարզախաղերը` ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլի ուսանողական մրցումները ևս կանցկացվեն լիգայի ձևով ողջ տարվա ընթացքում: Հանրապետական ուսանողական մարզական 17-րդ խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ