ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անգլիան գնահատում է Հենրիխ Մխիթարյանի խաղը, Մոուրինյոն՝ վերագնահատում

Անգլիան գնահատում է Հենրիխ Մխիթարյանի խաղը, Մոուրինյոն՝ վերագնահատում
26.11.2016 | 02:21

Անգլիական պարբերականները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին բարձր գնահատական են տվել «Մանչեստր Յունայթեդի» և հոլանդական «Ֆեյենորդի» միջև Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում, որում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր 4:0 հաշվով:


«Մխիթարյանը վերջապես բացեց թևերը: Նա հիանալի էր շարժվում և կարող էր աչքի ընկնել 2 անգամ, սակայն հաջողությունը չժպտաց նրան: Հենրիխը տարածություն էր ստեղծում թիմակիցների համար: Մխիթարյանի այսպիսի խաղը կբացի երկրպագուների ախորժակը, քանի որ նրանք սպասում են կիսապաշտպանի հաջող խաղին: Սա Հենրիխի լավագույն խաղն էր «Մանչեստր Յունայթեդի» մարզաշապիկով: Ամեն ինչ դեռ առջևում է»,- գրում է Daily Mail-ը:


«Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ հուրախություն «Մանչեստր Յունայթեդի» երկրպագուների, որ սպասում էին նրա վերադարձին: Մենք չգիտենք, թե ինչ սպասել Ժոզե Մոուրինյոյից, բայց կարող ենք ասել, որ նա ամեն ինչ հիանալի արեց: Հենրիխը կատարում էր լավ փոխանցումներ և միշտ վտանգ էր ստեղծում, երբ ստանում էր գնդակը»,- գրում է Metro-ն:
«Մոուրինյոն հաճելի անակնկալ մատուցեց «Մանչեստր Յունայթեդի» երկրպագուներին՝ խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին, որն առավելագույնս մոտիվացված էր: Հայաստանի հավաքականի ավագը կարծես կարոտած լիներ ֆուտբոլը և խաղում էր կտրուկ ու շատ ուշադիր»,- գրում է The Telegraph-ը: «Անսպասելի էր, որ Մոուրինյոն Մխիթարյանին խաղացրեց ձախ եզրում: Այնուամենայնիվ, նա լավագույնն էր խաղադաշտում: Մարզիչն ասում էր, որ Հենրիխը պետք է հանդես գա այնպիսի խաղում, որտեղ չլինի մեծ ճնշման տակ: Սակայն Հենրիխը ցուցադրեց, որ ունի բոլոր որակները թիմում առանցքային խաղացող դառնալու համար»,- գրում է Manchester Evening News-ը, որ Մխիթարյանին տվել է ամենաբարձր՝ 8 գնահատականը: Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա «Մանչեստր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:


«Ֆեյենորդին» հաղթելուց հետո «Մանչեստր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որ անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
«Այժմ Մխիթարյանը նույն ոգով պետք է շարունակի պրեմիեր լիգայում: Ակնհայտ է, որ այս խաղը վստահություն կհաղորդի նրա, բայց հիմա նրան մնացել է անելու ևս մեկ քայլ: Մխիթարյանի ցուցադրած խաղը իրավունք է տալիս նրան հավատալ, որ նա խաղադաշտ դուրս կգա նաև հաջորդ խաղում: Մենք գիտեինք՝ ինչու էինք գնում Հենրիխին: Նա հրաշալի տեխնիկայով և ֆուտբոլային ինտելեկտի բարձր մակարդակով խաղացող է: ՈՒրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ լավ հանդիպում անցկացրեց»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է մանչեստրյան ակումբի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ