ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Փուլայիններն Ամերիկա աշխարհամասում

Փուլայիններն Ամերիկա աշխարհամասում
18.11.2016 | 09:39

Հարավային Ամերիկայում ավարտվեց ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի տասներկուերորդ տուրը: Բրազիլացիներն արտագնայում 2:0 հաշվով պարտության են մատնել պերուացիներին: Սա նրանց վեցերորդ անընդմեջ հաղթանակն էր: Տիտեի սաները 27 միավորով առաջին հորիզոնականում են:
Մեսիի ջանքերով հաղթանակ են տոնել և արգենտինացիները՝ երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթելով Կոլումբիայի ընտրանուն: Մեսին դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: 19 միավորով Արգենտինայի ընտրանին դուրս եկավ հինգերորդ հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով կոլումբիացիներին:


Սեփական հարկի տակ Չիլիի ընտրանին կամային հաղթանակ է տոնել ուրուգվայցիների նկատմամբ (3:1): Այստեղ դուբլ է հեղինակել Ալեքսիս Սանչեսը (լուսանկարում): Չնայած պարտությանը՝ ՈՒրուգվայի ընտրանին 23 միավորով երկրորդ հորիզոնականում է: Չիլիացիները չորրորդն են՝ 21 միավոր: Մյուս դիմակայություններից հոնդուրասցիներն առավելության են հասնել Տրինիդադ և Տոբագոյի (3:1), էկվադորցիները՝ Վենեսուելայի (3:0) հավաքականների նկատմամբ:
Հյուսիսամերիկյան ընտրական խմբի երկրորդ տուրում Մեքսիկայի ընտրանին արտագնա խաղում 0:0 է խաղացել Պանամայի հավաքականի հետ: Վերջիններիս նման մեքսիկացիներն ունեն չորս միավոր ու գտնվում են երկրորդ հորիզոնականում: Առաջատարը վեց միավոր ունեցող Կոստա Ռիկայի ընտրանին է, որը տնային խաղում չորս անպատասխան գնդակ է ուղարկել ԱՄՆ-ի հավաքականի դարպասը, որի անվան դիմաց առայժմ չկա և ոչ մի միավոր: Տեղեկացնենք, որ այս ենթախմբից աշխարհի առաջնության հիմնական ռաունդ դուրս գալու հնարավորություն կստանան միայն չորս թիմեր: Ընդ որում` չորրորդ տեղում հայտնվածն անցկացնելու է միջանցիկ հանդիպում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ