Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վախը քիչ բան չէ

Վախը քիչ բան չէ
11.11.2016 | 12:15

Աշխարհի առաջնության խմբային հանդիպումների շրջանակում նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի ընտրանու հետ կայանալիք խաղին ընդառաջ ֆուտբոլի Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն Ավանի ֆուտբոլի ակադեմիա է հրավիրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, կազմակերպել ֆուտբոլիստների հետ նրա հանդիպումը:


Սա, հարկավ, գլխավոր մարզչի կողմից հրաշալի մտածված բան է, ու ենթատեքստերից մեկն էլ հաստատ մեր ֆուտբոլիստների մարտական ոգու բարձրացումն է: Սակայն, երևի, պակաս նպատակային չէր լինի, եթե Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը չեռնոգորցիներին էլ մեր հսկայի հետ հանդիպման հնարավորություն ընձեռեր: Համենայն դեպս, դա զգաստացնող կլիներ ես ինչ իմանամ ինչ հովերով Հայաստան ժամանած հյուրերի համար:
Բա ի՞նչ, կարծում եք՝ վախը քի՞չ բան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ