Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ռոնալդուն «արքայական» ակումբի կենդանի լեգենդների դասում է

Ռոնալդուն «արքայական» ակումբի կենդանի  լեգենդների դասում է
25.10.2016 | 10:55

Մադրիդյան ակումբի անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ «արքայականի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «սերուցքայինների» կենդանի լեգենդների շարքին է դասում Քրիշտիանու Ռոնալդուին. «Տասնվեց գնդակով Ռոնալդուն նորից դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նրա ակտիվում են չորս «Ոսկե խաղակոշիկները», ու նա նման ձեռքբերում ունեցող միակ մարզիկն է: Վերջերս ՈՒԵՖԱ-ն նրան ճանաչեց Եվրոպայի լավագույն խաղացող: Ի լրումն՝ նա 369 գոլով «Ռեալի» լավագույն ռմբարկուն է: Նա մադրիդիզմի ու համայն ֆուտբոլի լեգենդն է»:


Պերեսը բարի խոսքերով է հիշել նաև «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, ում, վատագույն արդյունքի համար, նշանակումից վեց ամիս անց ազատեց զբաղեցրած պաշտոնից. «Ես կուզենայի երախտագիտության խոսքեր հղել Ռաֆա Բենիտեսին: Նա ողջ սերը ցույց տվեց ակումբին, քանի դեռ այստեղ էր»:


Նախագահի գովասանքից անմասն չի մնացել և «արքայականի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը. «Լինելով մեր ակումբի լեգենդի մի մասը՝ Զիդանը խորհրդանշում է «Ռեալի» բոլոր արժեքները: Զիդանին սկզբում որպես մարզիկ, ապա որպես խաղացող հրավիրելն իմ այն որոշումներից մեկն է, որով ես ամենաշատն եմ հպարտանում: Նշեմ, որ Զիդանը Չեմպիոնների լիգայում հաղթել է մարզիկի, մարզչի օգնականի և, վերջապես, գլխավոր մարզչի դերում»:


Ոմանք Պերեսի այս խոսքերի մեջ կտեսնեն դիմացինի աշխատանքին տրված արժանի գնահատական, ոմանք կտեսնեն խնամքով թաքնված ինքնագովազդ: Ընկալման խնդիր է՝ չմանրանանք: Սակայն ինչ-որ տեղ անգամ նախանձելի է նման երևույթի գոյությունը, քանզի կա հստակ դիրքորոշում, ու դրանից ոչ բռիություն է բուրում, ոչ չոբանություն, որոնք այնքան ակներև են մեր կյանքում: Ի դեպ, ինչպես մասնավորապես, այնպես էլ առհասարակ: Վկան՝ թեկուզ «Ալաշկերտի» շուրջ ծավալված զարգացումը, որն ամենաթարմերից է: Սակայն սույնն իր տեղը չէր ունենա մեր ֆուտբոլային կյանքում ու առհասարակ կյանքում, եթե… Այդ եթե-ի ու եթե-ների մասին այնքան ենք գրել, որ արդեն ինքներս ենք հոգնել մեզնից: Իսկ թե ինչու է առհասարակ «խիարը թարս բուսնում» ¥չակերտված եմ գրում, որովհետև բառացի մեջբերում է¤, գիտի հողի հետ գործ ունեցող ու առհասարակ քիչ թե շատ տրամաբանություն ունեցող ցանկացած ոք, և այդ մասին անմիջականորեն կարելի է իմանալ ոչ միայն խիարից, այլև… դրա ոչ բարով մեծատառվածից:
Այսքան բան ու, ինչպես կհավելեր ծանոթներիցս մեկը, իրա պապան իրավաբան:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ