ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Անմահացնելու այսպիսի փորձ

Անմահացնելու  այսպիսի փորձ
14.10.2016 | 09:33

Հոկտեմբեր 10-ին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվել է «Արարատ-73» լեգենդար ֆուտբոլային թիմի արձանախումբը: Մեզանում տեղ գտնող յուրաքանչյուր նոր երևույթի հանգույն այս արձանախումբն էլ պակաս չի թիրախավորվել թե հովանավորի (ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյան), թե հեղինակների (քանդակագործների խմբի ղեկավար՝ Արմեն Սամվելյան, ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան) կտրվածքով:
Հիշատակվածների առումով թե քննադատողների, թե գովաբանողների շարքում կամ շարքի հետևում պարզ երևում են պատվիրատուները, սակայն մեր խնդիրը նրանց մերկացնելն ու անարգանքի սյունին գամելը կամ պաչել-գլխից վեր բարձրացնելը չէ: Փաստը մնում է փաստ, որ մենք դատապարտված ենք այս արձանախմբի հետ մեր հետագա օրերը մաշելուն, ինչպես փաստ է մնում այն, որ այս արձանախմբին տեսության ենք բերելու մեր զավակներին, հյուրերին՝ ցույց տալու և հպարտանալու, որ ժամանակին այսպիսի ֆանտաստիկ թիմ ենք ունեցել՝ ֆուտբոլիստների համույթ, որը կարողացավ մեկ տարվա մեջ երբեմնի հզոր տերության ֆուտբոլային բարձրագույն երկու տիտղոսները նվաճել՝ հայրենիքից ներս, թե դուրս անասելի հպարտության զգացումով լցնելով համայն հայության սիրտը:


Սակայն առաջնայինը երևի թե հպարտության զգացումով սիրտը լցնելն էլ չէր այնքան, որքան միասնական լինելու դեպքում մեր հզոր լինելու զգացումը մեզ գիտակցել տալը: Այս առումով, անուն առ անուն, թե ընդհանրական, «Արարատ-73»-ը բացառիկ երևույթ էր ու է, խնկարկման արժանի, իսկ «Արարատ-73»-ի արձանախումբը՝ ապրելու իրավունք ձեռք բերած, որքան էլ որ այն ոմանց քիմքին անհաճո է իր «սարսափազդու» լինելով (որակումն ունի կոնկրետ ու շատ էլ լավ ուղղորդված հեղինակ): Մնում է միայն զարմանալ, թե սկզբունքային նման կեցվածք ձեռք բերածը նաև համակարգում ունեցած դիրքի բերումով ինչո՞ւ նույնպիսի հետևողականությամբ չի անդրադառնում արդի հայաստանյան ֆուտբոլի շատ ավելի սարսափազդու վիճակին, որն ազգի առողջության ու հոգեվիճակի համար անհամեմատ ավելի բախտորոշ է ու ցավագին: Ինչևէ:


Սույն արձանախմբի բացումով հեղինակային խումբն ու նրա մտահղացման հովանավորը փորձել են «Արարատ 73»-ին իրենց ու մեր հարգանքի տուրքը մատուցել: Բնականաբար, իր (ստեղծագործան խմբին է վերաբերում) կարողությունների, գեղագիտական ընկալումների մակարդակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ